Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմայրուղին օգոստոսի 7-9-ը՝ ժամը 09:00-18:00-ը, բեռնատար տրանսպորտային միջոցների համար փակ կլինի


, | Հրապարակվել է: 07:59 PM, August 06, 2019

IMG

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմայրուղու 94-րդ տեղամասում գտնվող թունելում պլանավորվում է իրականացնել ասֆալտապատման վերականգնողական աշխատանքներ:

Նորոգման աշխատանքների պատճառով այդ տեղամասում երթևեկությունը կկազմակերպվի սահմանափակումներով՝  օգոստոսի 7-ին, 8-ին և 9-ին` ժամը 09:00-ից մինչև 18:00-ն, կարգելվի  կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը:

Այս մասին տեղեկացնում են Վրաստանում ՀՀ դեսպանատնից: