Այսօր է ծնվել արձակագիր Վարդգես Պետրոսյանը


, | Հրապարակվել է: 01:53 PM, August 09, 2019

IMG

Ներկայացնում ենք մեջբերումներ Վարդգես Պետրոսյանի <<Ապրած  և չապրած տարիներ>> գրքից:

Սերն էլ այցի է գալիս նրան ,ում կսիրեն , և նրան ում չեն սիրի ,երբեք,երբեք...
Տգեղ աղջիկներ չկան

Երաժշտությունը չի կիսում մարդու մենակությունը , ընդհակառակը ` լրիվ է դարձնում , օգնում է ,որ մարդ անջատվի աշխարհից, առանձնանա
Ապրած և չապրած տարիներ

Փիլիսոփայում են նրանք, ովքեր չեն կարողանում ապրել :
Ապրած և չապրած տարիներ

Տարիներ հետո մարդիկ ոչ այնքան հիշում են մանկությունը, որքան հորինում են , մոտավորապես նման , մոտավորապես իրենցը :
Ապրած և չապրած տարիներ

Սիրո մասին բարձր կարելի է ասել միայն կատակով :
Ապրած և չապրած տարիներ

Առհասարակ եթե մարդկանց հոգիները մերկացնես, իրար շատ նման կլինեին ,նրանք մոտավորապես նույն բանն են սիրում, նույն հաճույքներն են ուզում : Ուրիշների առաջ մարդիկ այդ ամենը թաքցնում են , ձևացնում , դիվանագիտություն խաղում : 
***
Աշխարհի ամենալավ դրամաները չեն գրվի : Չեն գրվի ,որովհետև բեմի վրա դերասանները չեն կարող նստել ու լռել:
Կյանքում ` մարդիկ կարող են :