Հրատապ լուրեր:

Զևսի կյանքում 70 կին է եղել


, | Հրապարակվել է: 07:15 PM, August 10, 2019

IMG

Զևսը հին հունական առասպելաբանության մեջ երկնքի, ամպրոպի և կայծակի աստվածն է, աշխարհի տիրակալը։

Զևսի գլխավոր զենքը, որ գրեթե միշտ նրա հետ է պատկերվում, նրա եռաժանին է՝ կայծակի տեսքով, որը, ըստ մի առասպելի, Պեգաս ձիու զոհաբերության արդյունքում է տրվել նրան։
Զենքի 3 ծայրերը խորհրդանշում են պատահականությունը, ճակատագիրը և հաշվենկատությունը։

Որոշ առասպելներում նա համարվել է երկկողմանի հոգի ունեցող աստված, այսինքն՝ և՛ որպես բարի, և՛ որպես չար։

Զևսը հիմնականում պատկերվում է որպես հասուն, ուժեղ տղամարդ։ Իսկ նոր ժամանակներում նա արդեն ստանում է «Դոն Ժուանին» բնորոշ գծեր։

Զևսի կինը՝ Հերան, նրա քույրն էր, սակայն բացի Հերայից  Զևսը ունեցել է շատ կանայք՝ ըստ որոշ առասպելների՝ 70-ից ավելի, հետևաբար՝ նաև շատ երեխաներ։