Շիրինյանը գնաց ու հարմար տեղավորվեց այն մարդկանց կողքը, որոնք ռոբասերժական տարիներին ազատության ու արդարության համար պայքարողների մասին հանրությանը մատուցում էին միմիայն կեղծիքներ


, | Հրապարակվել է: 11:25 AM, August 11, 2019

IMG

Խորքային, մասնագիտական խնդիրները մի կողմ դրած՝ Տիգրան Պասկեւիչյանի եւ Արա Շիրինյանի միջեւ ծագած հակասության հիմնական պատճառն այն է (ինչից էլ բխում են մնացած պատճառները), որ հարգարժան պարոն Շիրինյանը գնաց ու հարմար տեղավորվեց այն մարդկանց կողքը, որոնք ռոբասերժական տարիներին ազատության ու արդարության համար պայքարողների մասին հանրությանը մատուցում էին միմիայն կեղծիքներ, այդ մարդկանց ներկայացնում էին որպես հանցագործներ ու երկրի կայունությունը խաթարողներ, ընտրակեղծիքներով ընտրությունները գնահատում էին ազատ, արդար ու թափանցիկ, իսկ Հայաստանը կոռուպցիայի ու հանցագործությունների մեջ թաղած իշխանավորներին էլ արեւաճաճանչափայլ սկուտեղի վրա հեռուստադիտողին էին մատուցում լուսապսակով, եւ ինչպես պիոներմոսի Շարմազանովը կասեր՝ անփոխարինելի։
Եվ ես հիմա զարմանքով տեսնում եմ, որ այդ տարիներին ռոբասերժիկների դեմ պայքարողներից ոմանք սատարում են Արա Շիրինյանի որդեգրած կեցվածքը։
Վատամարդ չե՞ք ուզում դառնալ։
Դե բա նախկիններն էլ իրա՛ր չէին ուզում վատություն անել՝ միասին հանցագործ ճամփա կտրած ախպեր տղերք էին։
Եթե ձեզ համար միեւնույն է՝ հանրությանը պատկանող միակ հեռուստաալիքի ղեկն ազնիվ ու անկաշառ մարդու ձեռքին է, թե նախկինների հազար տարվա կամակատարի, ուրեմն՝ բարի վայելում։
Ինձ ի՞նչ։
Ես ոնց ապրել եմ նախկինների ժամանակ, նույնկերպ ապրում եմ հիմա ու շարունակելու եմ ապրել՝ ոնց որ միշտ։
Ձեր մասին եմ մտածում. էս ձեր «ախպերական» տրամաբանությամբ շատ հեռու չեք գնա։
Ցավում եմ։


ԼԻԶԱ ՃԱՂԱՐՅԱՆ ՖԲ