10 հեկտար գիհու անտառներ են վառվում Մեղրու տարածաշրջանի "Արևիք" ազգային պարկի տարածքում


, | Հրապարակվել է: 09:21 AM, August 12, 2019

IMG

Լրագրող Նարինե Կիրակոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այս պահին մոտ 10 հեկտար գիհու անտառներ են վառվում Մեղրու տարածաշրջանի "Արևիք" ազգային պարկի տարածքում։ Կրակը բռնվել է ճանապարհի եզրից։ Հավանական է ինչ-որ մեկը չհանգած ծխախոտ նետած լինի և դրանից հրդեհը բռնկված լիներ։ Սա նախնական վարկածն է։ Կրակը շատ արագ է առաջ գնում։ Վառվում են 2-3 մետրանոց գիհիներ։ Դրանք մոտ 300-400 տարեկան կարող են լինել։ Գիհիները իրենց խեժային կառուցվածքով դյուրավառ են։ 

    ԱԻՆ-ը տեղում է, սակայն ուղղաթիռ կիրառելու իմաստ, ըստ նախնական գնահատականների, չկա, քանի որ հրդեհաշիջման համար փրկարարների ուղղաթիռը մոտ 1400 լիտրի ջրի տարողունակություն ունի։ Դա շատ քիչ է։ Որ պատկերավոր լինի` այդքան ջուրը մեծ հրդեհի համար նույնիսկ ցողի նման չի ազդի։ Ջուրը օդում արդեն կգոլորշիանա։ Տեղի անանցանելիությունը, ըստ «Արևիք» ազգային պարկի տնօրեն Գագիկ Գևորգյանի անհնարին է դարձնում հողային հրդեհաշիջման աշխատանքները։ Այսինքն տրակտոր այնտեղ չի կարողանա մտնել։ Այս պահին այսքանը։ Կրակը արագ տարածվում է»: