Երևանից Մոսկվա չվերթը չի իրականացվել


, | Հրապարակվել է: 01:10 PM, August 12, 2019

IMG

Քաղավիացիայի կոմիտեն ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է.

«Հարգելի հետևորդներ,

Այսօր՝ օգոստոսի 12-ին, Երևանից դեպի Մոսկվա (UTA880 չվերթով) «Վնուկովո» օդանավակայան մեկնող Utair ավիաընկերության կողմից շահագործվող Boeing 737 տեսակի ինքնաթիռը չի կատարել պլանավորված չվերթը, օդանավում հայտնաբերված տեխնիկական խնդրի պատճառով:

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն կապվել է Utair ավիաընկերության Հայաստանյան ներկայուցչության հետ, որտեղից փոխանցել են, որ աշխատանքներ են տարվում հնարավորինս սեղմ ժամկետներում քաղաքացիների տեղափոխությունը կազմակերպելու նպատակով, իսկ մինչ այդ ուղևորներն ապահոված կլինեն հյուրանոցով և սննդով»: