Ջանիբեկյանը Փաշինյանին հանդիպելու ճամփաներ է փնտրում


, | Հրապարակվել է: 02:54 PM, August 12, 2019

IMG

Արթուր Ջանիբեկյանը, որին  հեղափոխությունից հետո  Միքայել Մինասյանը հանձնել է Արմենիա հեռուստաընկերության իր բաժնեմասը, որպեսզի տպավորություն ստեղծի,  թե Հայաստանում որևէ բիզնես չունի ու հատկապես կապ չունի որևէ լրատվամիջոցի հետ, տևական ժամանակ է փորձում է ընդունելություն ստանալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ։ Բանը նրանում է, որ Ջանիբեկյանը/ իսկ իրականում նաև Մինասյանը/ քունը կորցրել է այն բանից հետո, երբ տեղեկություն է հայտնվել, որ հայաստանյան մեդիադաշտ վերադառնում են Սարգսյան եղբայրները, որոնցից էլ իրենք տարիներ առաջ վերցրել են Արմենիա հեռուստաընկերությունը։ Ասում են, որ Բագրատ և Վահագ Սարգսյանների թիրախը լինելու է հենց Արմենիա ՀԸ-ին խփելը, քանի որ չեն կարողացել մինչ օրս մարսել իրենց հանդեպ վատ վերաբերմունքն ու արարքը՝  Սերժ Սարգսյանի փեսայի ու նրա ընկերոջ կողմից։ Իսկ ինքը՝ Արթուր Ջանիբեկյանը փորձելու է ՀՀ իշխանություններին համոզել, որ ինքն այլևս որևէ կապ չունի Միքայել Մինասյանի հետ ու զբաղվում է միայն բիզնեսով  ու առավել ևս՝ քաղաքականությունն իրեն չի հետաքրքրում։ Թե սրանցից որը նա համոզիչ կներկայացնի՝ դժվար է ասել, բայց հեշտ է ընկալել, որ նոր իշխանությունների մոտ ծիծաղելի է թվալու այն պնդումը, թե Արթուր Ջանիբեկյանը կապ չունի Միքայել Մինասյանի հետ։ Ի դեպ, ըստ լուրերի, Ջանիբեկյանի  շրջապատն այժմ  մտմտում է, թե ինչպես սևացնի ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին, քանի որ տեղեկություն ունեն, որ հենց նա է Բագրատ և Վահագն Սարգսյաններին հայաստանյան մեդիադաշտ վերադարձնելու նախաձեռնողը։ Իսկ մինչ այդ՝ սևացնելու թիրախում էր հայտնվել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը: Վերջինս , խոսելով «Սևան Ստարտափ Սամմիթ 2019-ի» մասին, ասել էր, որ  իրենց կառավարության անդամներն ու պատգամավորներըը՝ վարչապետի, Արարատ Միրոզոյանի գլխավորությամբ մասնակցել են ֆորումին և, իրենց մասնակցությամբ, իրենք սամմիթը կետրոնական իրադարձության են վերածել:Դրանց հետո  ոչ անհայտ որոշ կայքեր նման վերնագրով գրառում տարածեցին՝ Բարձր տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն ուրիշների արած գործի վրա «աչոկ հավաքող» հերթական ոչմեկն է....