Հրատապ լուրեր:

Մարկ Տվենի նամակը կնոջը՝ Լիվիին՝ նրա 30-ամյակին ընդառաջ


, | Հրապարակվել է: 03:01 PM, August 13, 2019

IMG

Լիվի, սիրելիս, 

6 տարի է անցել, ինչ ես հասա իմ առաջին հաջողությանը ու գրավեցի քեզ, և 30 տարի, ինչ աշխարհը պատրաստվեց այս երջանիկ օրվան՝ քեզ ուղարկելով մեզ մոտ։
Քեզ հետ անցկացրած ամեն օրս ինձ ավելի ինքնավստահ է դարձնում, որ մենք այլևս չենք բաժանվի, որ երբեք չենք փոշմանի, որ միացրել ենք մեր սրտերը։
Տարի առ տարի, թռչնակս, իմ սերը ավելի է ուժեղանում։ Այսօր դու ինձ համար ավելի թանկ ես, քան անցյալ ծննդյանդ օրը, մեկ տարի առաջ ավելի թանկ էիր, քան 2 տարի առաջ, և անկասկած այս չքնաղ առաջխաղացումը կշարունակվի մինչև վերջ։

Արի առանց տխրության ու վախի առաջ նայենք՝ սպասվող իրադարձություններին, մոտեցող ծերությանն ու սպիտակ մազերին։ Վստահելով իրար և հաստատ իմանալով՝ սերը, որ երկուսս էլ պահում ենք մեր սրտերում, բավական է՝ լուսավորելու բոլոր տարիները։

Եվ այսպես, մեծ սիրով լցված քո և երեխաների հանդեպ՝ ես ողջունում եմ այս օրը, որ տալիս է քեզ պատվարժան կնոջ նրբագեղություն և 3 տասնամյակի արժանապատվություն։

Ընդմիշտ քո
 Ս.Լ.Կ.

27 Նոյեմբերի, 1875թ., Հարթֆորդ