Հայաստան է ժամանել ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Ն. Պատրուշևի գլխավորած պատվիրակությունը


, | Հրապարակվել է: 08:01 PM, August 13, 2019

IMG

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հրավերով այսօր աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի գլխավորած պատվիրակությունը:

Նախատեսված են հանդիպումներ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ:

Այցի ընթացքում նախատեսված են նաև ՀՀ և ՌԴ Անվտանգության խորհրդի գրասենյակների միջև աշխատանքային քննարկումներ: