Նման խանութների գործունեությունը ստուգվում է. Արծրուն Հովհաննիսյան


, | Հրապարակվել է: 11:05 AM, August 14, 2019

IMG

Մամուլում բարձրացված հարցերից մեկին ի պատասխան նշենք, որ ՀՀ ՊՆ-ը Զինառի գործունեությունը համակարգում է եւ բոլոր այն ընկերությունները, որոնք նոր պայմանագրեր են կնքել Զինառի հետ, պարտավորվել են վաճառվող ապրանքների գները պահպանել տվյալ տարածաշրջանի գների սահմաններում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Պարբերաբար նման խանութների գործունեությունը ստուգվում է: Սակայն եթե ունեք առարկայական խախտման դեպքեր, խնդրում ենք տեղեկացրեք ՀՀ ՊՆ, որ մեր վերհասկողական մարմինները զբաղվեն խախտումներով»,–նշել է նա: