Հ1-ը, հարկատուներիս հաշվին պահելու իմաստը~


Արթուր Հայրապետյան, | Հրապարակվել է: 12:57 AM, August 15, 2019

IMG

Հ1-ը հարկատուներիս հաշվին պահելու իմաստը~։ 
Այն դեպքում, երբ Նիկոլի ուղիղ միացումներն ու գրառումները ստանում ենք առաջին ձեռքից, կառավարության անդամների ասածն ու կերածը` առաջին ձեռքից, էլ ինչ է մնում։ 
Միեւնույն է' Հ1-ը եղել եւ մնում է սպասարկող ձեռք բոլոր իշխանությունների օրոք, բայց չգիտես ինչու այս իշխանության օրոք (ասում եմ մնում է, որովհետեւ նորերը հների հետ քարկապված են) հնաբնակներն են որոշում` ինչ, որտեղ, երբ.. բայց ցավոք սրտի չկա ազատություն։ Ինչ այսօրվա ԱԺ-ն է, իր անդամներով, այն էլ` Հ1-ի։ ԱԺ-ն ռոբասերժիկների իշխանության տարիների մասին ծպտուն չի հանում, որովհետեւ եթե քաղաքական գնահատական տան, ասելու ենք, բա սերժիկները, ինչու են ազատության մեջ "գուլյատ" անում, Հ1-ն էլ փաստավավերագրական ֆիլմեր չի անում, ցույց տալու նախկինների իշխանության տարիներին երկրում տիրող վիճակի, կատարած աշխատանքի, տնազուրկ արած քաղաքացիների, սպանությունների, բռնությունների.., որ մեկն ասեմ, որ մեկը։ 
Արմեն Ղուլյանին էլ ազատել են աշխատանքից։ Ոնց էլ կպել են իր "պատվին"։ Ինչոր է, չգիտեմ պատճառը, բայց դե կարեւորը Պետրոսը տեղում է.. Հավատացեք, փոխարինողներ միշտ կան.. դարդ մի արեք։ 
Մարգոյին, Պետրոսին, աղետբարսեղյանին էլ վերջում կպահեք, որպես թանգարանային նմուշ` "միակ անկրկնելիները"` Հ1-ի երեսը սեւացնողների։
Շատ չգնամ առաջ, շատ անուններ չտամ` արմատը խորն է.. այլեւս Հ1 չեմ նայում։ Մնում է հասկանամ, ինչպես անեմ, որ իմ հարկերից կոպեկ չգնա Հ1-ին։
Իսկ երբ եք օրենք հաստատելու` այն, ինչից հարկատուն չի օգտվում, գրպանից փող դուրս չտա..