Հրատապ լուրեր:

Սերտաճած ունքերը՝ կնոջ գեղեցկության չափանիշ. Տաջիկստան


, | Հրապարակվել է: 07:14 PM, August 17, 2019

IMG

Տաջիկստանը պետություն է Կենտրոնական Ասիայում, որտեղ որ գտմվում է արծաթի՝ աշխարհի ամենամեծ աղբյուրներից մեկը։

🔹Տաջիկստանի շատ գյուղերում կանացի գեղեցկության չափանիշ են սերտաճած ունքերը։

🔹Այստեղ է գտնում Իսկանդերկուլ լիճը, որը անընդհատ փոխում է իր երանգները։ Լիճը իր անունը ստացել է Ալեքսանդր Մակեդոնացու պատվին, ում արևելքում անվանում են Իսկանդեր, իսկ «կուլ» բառը նշանակում է լիճ։

🔹Տաջիկստանի պետական աշխատողներին արգելված է կրել ոսկուց ատամներ։

🔹Խոջամումին լեռը ամբողջովին բաղկացած է տարբեր գույների աղից՝ կապույտ, կանաչ, վարդագույն և այլն։

🔹«Դուշամբե» բառը տաջիկերենից թարգմանաբար նշանակում է «երկուշաբթի»։

🔹Այստեղ նորապսակներին ընդունված է նվիրել «սյուզանե»՝ հատուկ սավան, որը պաշտպանում է չար ուժերից։