Հրատապ լուրեր:

Երեկվա ու այսօրվա տարբերությունը


, | Հրապարակվել է: 07:04 PM, August 18, 2019

IMG

Վահե Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Երեկվա ու այսօրվա տարբերությունը:

Հիմա մարդիկ կան, ովքեր նախկինում որպես <<ակտիվիստ-պայքարիկ>> ցանկացած առիթով կարծիք էին հայտնում ու անպայման ասում, որ իրենց կարծիքը ճիշտ է`անկախ այն հանգամանքից, թե դա վերաբերվում էր իրավագիտությանը, քիմիային թե հարևանի կնոջ անպտղությանը: Նախկին <<ակտիվիստ-պայքարիկները>> իրենց սուրբ պարտքն էին համարում նաև որևէ անիմաստ ակցիա անել և ասել, որ իրենք սկզբունքայինորեն դեմ են դրան:

Ու հիմա, այդ նույն մարդիկ ասում են.
<<Դե, Ստամբուլյան կոնվենցիան չենք կարդացել,մասնագետ չենք, չգիտենք>>,
<<Դե, Ամուլսարի եզրակացությունը չենք կարդացել, մասնագետ չենք, չգիտենք>>,
<<Դե, մասնագետ չենք էլի, չգիտենք>>:

Բայց երբ իրական մասնագետները փաստում են, որ Կոնվենցիան հակասահամադրական է ու ապազգային, Ամուլսարի հանքի շահագործումը` չափազանց ռիսկային և վտանգավոր, էս տեսակ <<նախկին ակտիվիստները>> արդեն ասում են, որ տվյալ մասնագետները ոչինչ չեն հասկանում, կարևորը իրենց երկամյա կրթությամբ իրավաբաններն են, որ իրական  իրավագիտության հետ կապ ունեցել են լավագույն դեպքում մի հաջողված իրավագետի հետ քնելով։ Ասում են, որ կարևորը իրենց Մեդելևի աղյուսակը Դարվինի Էվոլյուցիոն տեսության հետ շփոթող կենսաքիմիկներն են:
Սա հենց այն մարդիկ են, ովքեր տարիներով իրենց <<ոչ մասնագետ>> լինելով հանդերձ, վերլուծում էին հանրապետության ու տարածաշրջանի կարևորագույն հարցերը: 

Ինձ էլ չի մնում ոչինչ, քան ասել, որ Ստամբուլյան կոնվենցիան չի վավերացվելու, 
Ամուլսարն էլ հանք չի դառնալու ու պայքարել հանուն սրանց:

Կոնվենցիան չի վավերացվելու, 
Ամուլսարը սար է մնալու, հանք չի դառնալու: