Հրատապ լուրեր:

Հնդկաստանում ձեռագիր թերթ է հրատարակվում


, | Հրապարակվել է: 07:32 PM, August 18, 2019

IMG

🔹Թերթերի գլխավոր ֆունկցիան նորությունների տարածում է, և նախքան դրանց ստեղծումը նորությունները հայտնում էին հատուկ ձեռագրերով։

🔹Այդպիսի առաջին թերթերը տարածվում էին Հին Հռոմում՝ «Acta diurna populi romani» («Հռոմեական ժողովրդի առօրյա կյանքը») անունով։ Դրանք փակցնում էին ամբողջ քաղաքում և առաքում անվանի մարդկանց։

🔹Թղթից թերթերը մարդկանց հասանելի դարձան 15-րդ դարում, երբ հայտնագործվեց տպագրող հաստոցը։

🔹17-րդ դարում ֆրանսիական «La Gazette» թերթը այնքան էր հայտնի դարձել, որ այնտեղ թագավորն անձամբ էր որոշ նորություններ գրում։ Այս թերթում էլ առաջին անգամ հրապարակվեց վճարովի գովազդը։

🔹Աշխարհում դեռևս գոյություն ունի ձեռագիր թերթ, որը հրատարակվում է Հնդկաստանի Չեննայ քաղաքում։ Յուրաքանչյուր համարից գրվում է 1 ձեռագիր օրինակ ուրդու լեզվով և պատճենվում։