Հրատապ լուրեր:

ԱՐԹՈՒՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. Խառնակ օրերի` խերը


Արթուր Հայրապետյան, | Հրապարակվել է: 05:28 PM, August 21, 2019

IMG

Կարեւորը` ում հետ ես գնում, կարեւոր չէ` ուր։ Ու եթե շուրջդ չկա հավատարիմ, սրտացավ մարդիկ, ավելին` կան այնպիսինները, որոնք իրար տակ են փորում, որ մեկը մյուսից առաջ չանցնի` ձախողելու ես։ Այսինքն մեկի հաջողությունը, մյուսի հաջողությունը պիտի լինի։ Սա է թիմը։ Ինչ ասեմ։ Ոչ թիմ եմ հավաքել, ոչ էլ որեւէ մեկի դուռը ծեծել։ Բայց անկեղծ, առաջին անգամ սիրտս ընդառաջ գնաց ինքն իրեն։ Ու եթե այս անգամ էլ ձախողեցինք, ուրեմն հանգիստ կարող ենք էլ չսպասել..


Ամեն ինչ հենց սկզբից էլ պարզ էր։ Քանի-քանի մարդ ճամբարափոխ եղավ.. քանի-քանի մարդ տեսավ, որ իշխանություն է փոխվելու, ուրացած նախորդներին ու անցան նորերի շարքերը.. 
Երբ հայտնվեցին մարդիկ, որոնք պաշտոն ստանալու օրերին Նիկոլի դուռը ծեծեցին ու երբ բացող չեղավ դուռը, թարս աչք տնկեցին` սկսեցին Նիկոլին վատաբանել։ Գրել եմ.. ախր էն գլխից էր պարզ.. մեկը, որ պաշտոն ստանալու համար է սրտացավություն դրսեւորում` պատեհապաշտությունը արյան մեջ է, չի փոխվում։ Ձեզ թվում է' չկան հիմա պաշտոնյաներ, որոնք ջան ու ջիգյարով են հասել` աքլորականչին։ 
Ես ոչ թե վիրավորվում եմ ինձնից բամբասող բերաններից, այլ նրանցից, որ յանի ինձ սրտացավ, գալիս ու տեղ են հասցնում, այն դեպքում, որ եկող, տեղ հասցնողը բերան փակելու սովորություն չունի, որ կարող էր բերան փակել ու ինձ ոչինչ չասել։ Որովհետեւ շաղ տվող բերանը, բոլորից է խոսում` քչփորում.. հանուն սեփական բարեկեցության։ Թվում է', որ եկավ ու տեղ հասցրեց` օգուտ տվեց։ Ու այդ մարդիկ քիչ չեն։ Ու ասածս էլ քաղաքականության հետ ոչ մի կապ չունի.. բայց քաղաքականության մեջ են տեղավորել։
Այս խառնակ օրերի` խերն էլ էն ա, որ հասկանում ես` ով ով ա.. ու Նիկոլի կողքին էլ կան մարդիկ, որոնք Նիկոլին թիկունքից հարվածներ ա, որ տվել են..` տալի'ս են։ Ամեն բան ախր շա~տ պարզ ա, բայց երբեք ուշ չէ` սրբագրել..