Հրատապ լուրեր:

Եվ վերջապես ինչքանով են համապատասխանում շինարարական աշխատանքների արդյունքները հաստատված նախագծային պահանջներին


, | Հրապարակվել է: 03:21 PM, August 22, 2019

IMG

Ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քանի հարյուր անգամ լսել….

Խոսում եք ընդերքօգտագործման բարձր ստանդարտներից, նորմերից…. Չմոռանաք Թեղուտի վերաբացման մասին. իհարկե առանց գնահատելու և ստուգելու նախորդ իշխանության օրոք հաստատված փաստաթղթերի փաթեթի ՛՛որակը՛՛, մասնավորապես մթնոլորտի, ջրերի ՍԹ-ները, պոչամբարի վթարային վիճակի վերաբերյալ տեղեկատվությունն, գնացիք վերաբացման և ինչու??? «Վալեքսի» հայտարաությունը ուղղակի ախտորոշում է կառավարման համակարգում առկա խնդիրների, մասնավորապես հանքարդյունաբերության մասով… արդյունքում ինչ որ տեղաշարժ, քայլեր ունենք դեպի առողջացում ???
Նոր մետաղական հանքերի մասով բացասական ենք արտահատվում, բայց զուգահեռ, օրինակի համար, Մհեր Սեդրակյանի որդուն տալիս եք Սյունիքի մարզի Նռնաձորի պղինձ-ոսկեբեր հանքերևակայման թույլտվության երկարացման դրական եզրակացություն (շնորհակալություն «Հետք»-ին) Արևիք ազգային պարկի սրտում, որի հիմքերը և ՇՄԱԳ-ի եզրակացությունը ավելի քանի վիճարկելի են: Ավելի ուշ կանդրադառնամ նաև այս թեմային: 
Բայց նույն «ոճի» մեջ եք…

Հիմա կոնկրետ Ամուլսարի մասով…
Մինչ ընթացող գործընթացներին անդրադառնալը, զուգահեռ հարց եմ բարձրացնում այն մասին, թե ինչքանով է «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերությունը շինարարական աշխատանքերը իրականցնելիս հետևել պետության կողմից հաստատված նախագծերին, նորմերին, ստանդարտներին: 
Ինչու եմ հենց այս մասով սկսում վերլուծությունը, որովհետև կարճաժամկետ և տեսանելի հարթությունում մեր հայրենակիցների մեծ մասը այս մակարդակում կարող են իրապես գնահատել արդեն իսկ իրականացված աշխատանքների ՛՛պատշաճությունը՛՛… 
Մինչև 2018 թ-ի ամառը ինչքանով է շինարարական, մասնավորապես ճանապարհների կառուցման, մակաբացման և մյուս աշխատանքները համապատասխանում հաստատված և համաձայնեցված ՛՛հիմքերին՛՛: Չէ որ ներկայումս վստահեցնում են, որ ընկերությունը ամեն բան անելու է բարձր ստանդարտներով և հաստատված նորմերով առաջնորդվելու համար, մյուս կողմից էլ պետությունը ձեռնամուխ է լինելու պատշաճ վերահսկողություն և մոնիթորինգ սահմանել նրա գործունեության նկատմամբ: 
Կներեք, բայց չեմ հավատում, ինչու, քանի որ. 
1. նախ կառավարման համակարգում շարունակում են մնալ նախկին համակարգի ՛՛ժառանգորդները՛՛, և վերջին մեկ տարվա մեջ մենք այդպես էլ չկարողացանք ձեռփազատվել գոնե դրանց ‘’գաղափարակից կրողներից’’: Արդյունքում դեռ պահպանվում են այն խնդիրները, որոնք ուղղակի անհանրին են դարձրել և դարձնելու որևէ կերպ իրավիճակին տիրապետելու և ժամանակին ու օբյեկտիվ որոշումներ կայացնելու գործընթացները: 
Այդ խնդիրներից են. 
• իրավիճակային, կույր և ոչ թափանցիկ կառավարումը, 
• լիազորված գերատեսչությունները և նրանց համապատասխան ստորաբաժանումները շարունակում են մնալ կառույցներ, որտեղ նախարարը կամ տնօրենը ՛՛բոսսեր՛՛ են, և բոլորը կուրորեն պետք լսեն նրանց հրամանները, 
• պետական գերատեսչությունների համապատասխան ստորաբաժանումները ուղղակի տոգորված են նախկին իներցիաներով, 
• լուրջ խնդիրներ իրավական, ինստիտուցիոնալ և տեխնիկական հարթություններում և այլն:

2. Եվ վերջապես ինչքանով են համապատասխանում շինարարական աշխատանքների արդյունքները հաստատված նախագծային պահանջներին

Տարածքի դե ֆակտո իրավիճակի՝ շինարարական աշխատանքների արդյունքում ձևավորված տարածական պատկերի և հաստատված նախագծային հիմքերի միջև առկա են տասնյակ հեկտարների շեղումներ, կարճ ասած վնասել են ավելի, քան հաստատված էր…. 
Եթե չի պահպանել հաստատված նախագծային պահանջները և տասնյակ հեկտարներով նախագծից դուրս տարածքներ է ոչնչացվել, որի հետևանքով խախտել է արդեն իսկ սահմանված ՍԹ-ները, մասնավորապես փոշու քանակության և այլնի մասով… ապա ինչպես կարելի է խոսել նորմերի և ստանդարտների պահպանման և կիրառման մասին…

Մեջբերում ընդերքօգտագործման պայմանագրից - N-ՊՎ-245, 26.09.2012.

3.4 Ընդերքօգտագործողը պարտավոր է` 
3.4.1 իրականացնել աշխատանքներն օգտակար հանածոյի արդյունահանման պայմանագրի և նախագծի պայմաններին համապատասխան.
3.4.11 ապահովել ընդերքի, մթնոլորտի, հողի, անտառների, ջրերի ու բնության և շրջակա միջավայրի մյուս օբյեկտների, ինչպես նաև շինությունների և այլ կառույցների պահպանու-թյունն ընդերքօգտագործման հետ կապված աշխատանքների վնասակար ազդեցությունից.

Վերլուծության հիմքեր

նկար 1: Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման գլխավոր հատակագիծն («Գեոթիմ» ՓԲԸ, 2016թ.) է, 
նկար 2: Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման գլխավոր հատակագծի կոնկրետ օրինակային տեղամաս, որտեղ սև գծով նշված է ճանապարհի տարածական տեղաբաշխման պատկերը:

նկար 3: Ամուլսարի հեռնահատկացման տարածքը ընդգրկող բարձր լուծաչափի արբանյակային պատկեր 2018թ-ի հուլիս:

նկար 4: հանքավայրի տարածքում շինարարական աշխատանքների պատկերն է կոնկրետ օրինակային տեղամասի համար 2018 թ-ի հուլիսի դրությամբ:

Վերլուծության արդյունքներ

Քանի որ տարածքը բավականին ընգրկուն է, ապա վերլուծության մի քանի տեղային օրինակներ եմ ներկայացնում

նկարներ 5, 6: արբանյակային պատկերի օբյեկտային վերծանման արդյունքում շինարարական փոփոխությունների արդյունքների պատկերներ (շեյփ ֆայելը):

նկարներ 7, 8, 9: տասնյակ հեկտար մակերեսով հողային տարածքներ, որոնք «խախտվել» են, մասնավորապես նկար 9-ում մոտ 8 հա խախտում է հատկորոշվում (սև եզրագիծ - նախագծով, կարմի եզրագծով - խախտված տարածք),

նկար 10: տեսանելի են նաև հողատարման պրոցեսներ. նախագծով սահմանված ճանապարհի լայնությունը (կանաչ գույնով եզրագծված) և իրականում բացվածի լայնությունը (կանաչից-կարմիր եզրագիծ՝ մոտ 80 մետր), որը ըստ էության տեղումների արդյունքում արդեն սկսել է հոսել լանջիվայր և ծածկում է կանաչ բուսածածկը:

Միթե այս ամենի մասին համապատասխան գերատեսչությունները չեն տիրապետում, կամ միգուցե ուղղակի լռում են??? 
Երկու դեպքում էլ մեր պետությունը մեղմ ասած չի կարողացել և կարողանում տիրապետել իրավիճակին…

Ժամանակը դատավոր… - Գրում է Այսեր Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում :