Հրատապ լուրեր:

«Արայի ամրոց» ռեստորանի աշխատակիցը դանակահարել է 3 գործընկերներին


, | Հրապարակվել է: 12:58 PM, August 23, 2019

IMG

Երեկ՝ օգոստոսի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 3 հոգի, տեղեկացնում է Shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Երանոսյանի և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ենոքյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ քննիչ Խաչատրյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ վիրավորներն են Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ՝ 23-ամյա Ռաֆիկ Թադևոսյանը, ով «կրծքավանդակի «աջ կեսի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ է ընդունվել, Կոտայքի մարզի բնակիչ՝ 25-ամյա Դավիթ Թովմասյանը, ով հիվանդանոց է ընդունվել «կրծքավանդակի ձախ մասի կտրած վերք» ախտորոշմամբ, և Երևանի բնակիչ՝ 24-ամյա Հակոբ Գևորգյանը, ով հիվանդանոց է ընդունվել «Ձախ թիակի շրջանում կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ։ 

Մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում վիրավորներին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Մաշտոցի և Դավիթաշենի բաժանմունքների ծառայողները տաք հետքերով պարզել են, որ նույն օրը, ժամը 22։30-ի սահմաններում Դավիթաշեն 4-րդ թաղամասում գործող «Արայի ամրոց» ռեստորանային համալիրի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել նույն ռեստորանի աշխատակցի՝ Երևանի բնակիչ, 30-ամյա Արկադի Ամիրգուլյանի հետ, որի ժամանակ էլ վերջինս իր մոտ եղած դանակով հարվածել և մարմնական վնասվածքներ է պատճառել նշված անձանց։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: