Հրատապ լուրեր:

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանն իր ֆեյսբուքյան էջում հայատառ շնորհավորել է Գյումրու տոնը


, | Հրապարակվել է: 04:20 PM, August 25, 2019

IMG

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը իր ֆեյսբուքյան էջում հայատառ շնորհավորել է Գյումրու տոնը .

Հայաստանում օգոստոսի 25֊ը Գյումրու օրն է

Մինչդեռ ակտիվ և աշխույժ Երևանը Հայատանի մայրաքաղաքն է, Գյումրին, անկասկած, հայկական ժառանգության մայրաքաղաքն է, որն իր փողոցներում և իր ճարտարապետության մեջ պահպանում է անցյալի ժամանակների որոշակի քաղաքակրթության հիշողությունը:

Գյումրին հաճախ ճանաչում են Լենինական անունով, որը նա կրում էր 1988-ի երկրաշարժի ժամանակ, որից տուժեց յուրաքանչյուր ընտանիք և որի վերքերը պահպանված են քաղաքում երեսունմեկ տարի անց:

Բայց, ինչպես և ամբողջ Հայաստանը, Գյումրին այժմ հույս է վերագտել, բարեկարգում է իր փողոցները, տեսնում է նոր բիզնեսների շատացում և ընդունում է նոր այցելուների: Գյումրին ունի տեխնոլոգիական կենտրոն և այնտեղ, ինչպես Երևանում և Փարիզում, շուտով կբացվի ԹՈՒՄՈ կենտրոն, որը քաղաքի երիտասարդությանն անվճար համակարգչային կրթություն կառաջարկի:

Ֆրանսիայի դեսպանությունը աջակցում է այս նորացմանը Համալսարանի և Ֆրանսերենի խորացված ուսուցմամբ դպրոցների միջոցով, ինչպես նաև մարտ ամսին Գյումրիում կազմակերպելով «Ֆրանսիայի համը» գաստրոնոմիական միջոցառումը։ Դեսպանությունը քաղաքի և պետության իշխանությունների հետ խթանում է Գյումրին 19-րդ դարի իր ժառանգության եզակի և չտեսնված պահպանված բնույթի համար ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկելու գաղափարը։  

Այս օգոստոսի 25-ին ես իմ լավագույն բարեմաղթանքներն եմ հղում Գյումրի քաղաքի բնակիչներին ՝ հավաստիացնելով, որ իրենց քաղաքի առաջխաղացման համար ունեն մեր աջակցությունը։  🇫🇷🇦🇲

#Gumri #GumriLaBelle #GumriUNESCO