Հրատապ լուրեր:

Չէ պարոն քաղաքապետ, դուք գովազդներում նկարվելուց ավելի լավ եք , քան որոշում կայացնելուց


, | Հրապարակվել է: 04:37 PM, August 25, 2019

IMG

Var Sa ֆեյսբուքյան օգտատերը իր էջում գրում է.

«Բոլոր կենդանիները հավասար են, բայց  ոմանք՝ ավելի հավասար»: (Ջորջ
Օրվել)
Ես երեկ զարմացա ու զարմանքս մինչև օրս չի անցնում: Ասեմ թե հարցը ինչում է:
Մեր իշխանականները, ովքեր խոսում են հեղափոխության մասին, շեշտում են, որ իրենց իսկ ասած թավշյա հեղափոխության հիմնաքարը  երիտասարդներն էին, ու այսօր մեր քաղաքապետը, մեր սիրելի Մարությանը ուրիշ անելու բան չուներ. ուսումնական տարվան ընդառաջ նվեր մատուցեց: Ըստ Մարությանի նախագծի՝ մարզերից եկողները չպետք է քաղաք մտնեն,այսինքն, եթե նախկինում գյուղից քաղաք եկողները կարող էին հասնել մինչև Կիլիկիա ավտոկայան, ապա հիմա  կգան կհասնեն հյուսիսային ավտոկայան հետո թե ո՞նց կգնան, արդեն իրենց գործը չի:Նպատակը կենտրոնական փողոցների չծանրաբեռնելն է, բայց միթե՞ այդ ամենը պետք է կատարվի գյուղացիների հաշվին: 
Իսկ Մարությանը գիտի՞,որ մի շարք  ուսանողներ առավոտ շուտ Կիլիկիա ավտոկայնից ոտքով են հասնում իրենց համալսարանները և նույն կերպ հետ դառնում, որ խնայեն 200 դրամ:Շատ գյուղացիներ ծանր բեռներով են քաղաք գալիս ու Երևանի մի հատված հասնելը ուղղակի հնարավոր չի գազելով, կամ ավտոբուսով, մնում է տաքսին և այստեղ էլ հարց է, արդյո՞ք նրանք դրա հնարավորությունը ունեն:
Չէ պարոն քաղաքապետ, դուք գովազդներում նկարվելուց ավելի լավ եք , քան որոշում կայացնելուց: