Հրատապ լուրեր:

Այսօր կհանդիպեն Ռուսաստանի և Թուրքիայի նաագահները


, | Հրապարակվել է: 12:06 PM, August 27, 2019

IMG

Մերձմոսկովյան Ժուկովսկ քաղաքում այսօր կկայանա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Կողմերը քննարկելու են սիրիական պատերազմի և ռուս- թուրքական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր:

Էրդողանի այցը համընկնում է Սիրիայի զինված ուժերի կողմից Իդլիբ նահանգում ապստամբների դիրքերի ուղղությամբ ավիահարվածներ հասցնելու հետ: Այդտեղ Ռուսաստանը և Թուրքիան ապառազմականացված գոտիներ են ստեղծել:

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Իդլիբում կատարվող բռնությունների վերաբերյալ մտահոգություններ ունի և հուսով է, որ այդ խնդիրը կլուծվի: