Հրատապ լուրեր:

Ինչ նշանակություն ունի Moody’s-ի կողմից Հայաստանի սուվերեն վարկանիշի բարելավումը


, | Հրապարակվել է: 12:53 PM, August 28, 2019

IMG

Հհ ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Ինչ նշանակություն ունի Moody’s-ի կողմից Հայաստանի սուվերեն վարկանիշի բարելավումը։
Ուրեմն Moody’s կամ Fitch միջազգային վարկանիշային կազմակերպությունների կողմից ՀՀ վարկանիշի բարելավումը միայն հենց այնպես ուրախանալու առիթ չէ։
Այն նշանակում է, որ Հայաստանը համարվում է ավելի վարկունակ կամ պակաս ռիսկային երկիր։ Նույնն է, որ բանկից վարկ վերցնող մարդուն բանկը համարի պակաս ռիսկային։
Դա նշանակում է, որ Հայաստանը կարող է պարտքային միջոցներ ներգրավել ավելի ցածր տոկոսադրույքներով։
Դա էլ նշանակում է, որ ներգրավվող պարտքի դիմաց ավելի քիչ տոկոս ենք վճարելու։
Դա էլ նշանակում է, որ «խնայված» գումարով կարող ենք մի քանի մանկապարտեզ կամ դպրոց, մի քանի կմ ճանապարհ ավել սարքել, կամ թոշակն ավելի բարձրացնել։
Նաև նշանակում է, որ Հայաստանի ներսում տոկոսադրույքները նույնպես անուղղակիորեն կարող են իջնել։

Հ.Գ. - Հիշեցնեմ, որ 2006 թվականից ի վեր առաջին անգամ Moody’s միջազգային վարկանիշային կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության արտարժույթով և ազգային արժույթով սուվերեն վարկանիշը մեկ մակարդակով բարձրացվել է՝ B1-ից բարձրացնելով Ba3 մակարդակ: