Օգոստոսի 27-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ԱԳՆ կենտրոնական ապարատի և արտերկրում դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների հավաքի շրջանակներում մասնակցել է «Տարածաշրջանը տրանսպորտային և էներգետիկ հաղորդակցությունների խաչմերուկում» խորագրով թեմատիկ քննարկմանը:
ՏԿԵ նախարարը տարածաշրջանային էներգետիկ նախագծերի կենսագործման ճանապարհին կարևորել է գլոբալ և տարածաշրջանային երկրների հետ հարաբերությունները, ինչպես նաև Հայաստանի դիվանագիտության և դիվկորպուսի ներկայացուցիչների գործունեության նշանակալի դերը:
Խոսելով ոլորտում առկա իրատեսական հնարավորությունների մասին՝ նախարար Պապիկյանը նշել է, որ դրանց ուղղությամբ տարվող աշխատանքները կնպաստեն էներգետիկ շուկայի ազատականացմանն ու դիվերսիֆիկացմանը, կբարելավեն էներգետիկ ինքնաբավությունը և կմեծացնեն արտահանման ծավալները: