Հրատապ լուրեր:

Կառավարությունը մտադիր է ավելացնել դրենաժային ցանցերի մաքրման համար հատկացվող գու­մարի չափը․ «Ժողովուրդ»


, | Հրապարակվել է: 11:29 AM, September 03, 2019

IMG

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկա­ցավ, որ կառավարությունը մտադիր է ավելացնել դրենաժային ցանցերի մաքրման համար հատկացվող գու­մարի չափը: Ինչպես հայտնի է, դրե­նաժային համակարգերը ծառայում են տարածքի ձկնաբուծական տնտե­սությունների հետադարձ ջրերի տե­ղափոխման համար: Մեզ հայտնի դարձավ, որ դրենաժային ցանցերի մաքրման, նորոգման և պահպանման նպատակով պետական բյուջեից վերջին տարիներին ֆինանսավորումը կազմել է 290 մլն դրամ: 

   Պարզ­վում է՝ ջրային պետական կոմիտեին բավարար չէ այդ գումարը: Ի դեպ, նշված գումարով հնարավոր էր լի­նում տարեկան մաքրել շուրջ 190 կմ երկարությամբ դրենաժային ցանց, այնինչ յուրաքանչյուր տարի հարթա­վայրում գերխոնավ հողերի տարածքը թույլատրելի սահմաններում պահպանելու նպատակով անհրա­ժեշտ է իրականացնել շուրջ 330 կմ դրենաժային ցանցերի մաքրման, նո­րոգման և պահպանման աշխա­տանքներ, որոնց համար գումարը կկազմի տարեկան շուրջ 480 մլն դրամ»:
 Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: