Հրատապ լուրեր:

Իսլադիան հրաբխային մագմայից էլեկտրաէներգիա է ստանում


, | Հրապարակվել է: 06:00 PM, September 04, 2019

IMG

Հրաբուխները երկրաբանական կառուցվածքներ են երկրակեղևի ճեղքերի կամ խողովականման մղանցքների վրա, որոնցով երկրի խորքի մագմայական օջախներից պարբերաբար կամ անընդհատ մակերևույթ են ժայթքում (կամ ժայթքել են) լավա, մոխիր և այլ բեկորներ։

🌋Եթե հրաբխալեռը նախքան ժայթքելը պատված է լինում ձյունով ու սառույցով, ապա շիկացած լավան հալեցնում է դրանք և ջուրը խառնվելով մոխրին, առաջացնում է հզոր ցեխահոսքեր, որոնք մեծ արագությամբ տարածվում են և շատ ավելի վտանգավոր են։

🌋Այժմ երկրի վրա կա ավելի քան 1300 գործող հրաբուխ։ Դրանց թվին են պատկանում երկրագնդի խոշորագույն և հատկապես ահարկու Ավաչինսկայա և Կլյուչևսկայա սոպկաները՝ Կամչատկայում, Վեզուվը՝ Իտալիայում, Հեկլան՝ Իսլանդիայում և այլն։

🌋Ավստրալիան միակ մայրցամաքն է, որտեղ չկան գործող հրաբուխներ։

🌋Իսլանդիայում հրաբխային մագման օգտագործվում է էկոլոգիապես մաքուր էլեկտրականություն ստեղծելու համար։

🌋Հրաբախային բավականաչափ ուժեղ ժայթքումը կարող է ազդել երկրի ընդհանուր կլիմայի վրա և մեծ աղետների պատճառ դառնալ։