Հրատապ լուրեր:

ՙՙԷշ գզողը՚՚ կներկայացնի Հայաստանը Մոսկվայում


Արմինե Մելքոնյանի ֆբ էջ, | Հրապարակվել է: 10:39 PM, September 05, 2019

IMG

ԿԳՄՍ նախարարության մշակույթի բաժինը որոշել է ,որ այս հեղինակն արդի հայ գրականության արժանավույն դեմքն է և նրան թարգմանում են Մոսկվայում կայանալիք գրական փառատոնին մասնակցելու համար .
Ինձ թվում է ճիշտը Վիոլետ Գրիգորյանը կլիներ , էդպես գոնե դրսերում կմտածեին ,որ մեր ազգը սեռաքաղց է, բայց ոչ էշ տու)))))
Բանաստեղծությունը ստորև.
Ես էշ գզող եմ]

էշերին շինելը մեր գյուղում պատվաբեր էր,
իսկ մարդկանց հետ նույն կերպ վարվելը՝
ահավոր ամոթալի:

Մի տեսակ չեմուչումով էին ամուսնանում
մեր գյուղի բոլոր տղամարդիկ,
իրենց կանանց մի տեսակ քաշվելով էին սիրում՝
աշխատելով հնարավորինս քիչ դիպչել ձեռքերով,
ու կանայք էլ թաքուն, գլխիկոր էին հղիանում,
ամաչկոտ, ահավոր ամաչկոտ
երեխաներ էին լույս աշխարհ բերում միշտ՝
միանգամից շիկնած-պատրաստ
բոլոր հնարավոր դեպքերի համար:

Կարեն Անտաշյան