Հրատապ լուրեր:

Բոսնիայի հավաքականը խուսափել է ավիավթարից Երևանի ճանապարհին


www.vnews.am, | Հրապարակվել է: 07:56 PM, September 07, 2019

IMG

Ինչպես տեղեկացնում է Avaz պարբերականը, Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի ինքնաթիռը դեպի Հայաստան չարթերային թռիչքի ժամանակ խուսափել է ավիավթարից:

Ինքնաթիռի օդաչուն արդեն Երևան ժամանումից հետո մանրամասներ է հաղորդել թռիչքից:

«Մենք իսկապես կարող էինք վթարի ենթարկվել, վստահեցնում եմ ձեզ: Ես անպայման տեղեկացնելու եմ այս միջադեպի մասին համապատասխան մարմիններին: Ոչ ոք չի կարող խաղալ մարդկային կյանքի հետ», – նշել է օդաչուն:

Հաղորդվում է, որ թռիչքի ժամանակ՝ Ստամբուլի օդային տարածքով անցնելիս, օդաչուն կտրուկ թեքել է ինքնաթիռի ուղղությունը, ինչի արդյունքում ինքնաթիռում գտնվողները խուճապի են ենթարկվել: