Հրատապ լուրեր:

ԿԱՐՈՒՍԵԼ ԿԱՄ` ՆԱՄԱԿ ՀԱՆՑԱԳՈՐԾ ռՈԲԻ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻՆ


, | Հրապարակվել է: 06:49 PM, September 08, 2019

IMG

Ալիսա Սողոմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

ԿԱՐՈՒՍԵԼ
ԿԱՄ` ՆԱՄԱԿ ՀԱՆՑԱԳՈՐԾ ռՈԲԻ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻՆ
Գարեգին Նժդեհի ասած ներքին տականքները հենց դուք եք, որ ժողովրդի արդարացի բողոքի դեմ ելել-պատնեշվել եք` փողի խաթեր: Տականքը հո պոզով-պոչով չի՞ լինում, հենց այդպիսին է, ինչպիսին դուք եք: Էդ հանցագործին պաշտպանելու գործին եք լծվել, տղամարդ եղեք, ձեր կարուսելի անտեղի պտտացումներով մի խանգարեք, որ քրեական հանցագործի դեմ բուն դատաքննությունը սկսվի, գնացեք դատարան և փորձեք այնտեղ պաշտպանել մեկին, ով 10 տարի թալանել է մեր երկիրը, ով երբեք չսիրեց Հայաստանցուն (իրենից սկսվեց հայաստանցի-ղարաբաղցի բաժանումը), որի ժամանակ սկսվեց արտագաղթի մեծ հոսքը: Տղամարդ եղեք, այնտեղ` դատարանում, կարողացեք ապացուցել, որ մարտիմեկյան արյունահեղությունը մարդակեր ռոբը չի կազմակերպել, որ 10 զոհի արյունով չէ, որ իր նույնքան չարագործ նմանակին բերեց-դրեց նախագահ, որ Ղարաբաղից զորք չի եկել` իր բնօրրան Երևանում սպանելու նախագահի աթոռը գրավածին ու գրավել ցանկացողին մերժելու համար խաղաղ ցույցի ելած հայաստանցուն:
Գնայիք, կանգնեիք դատարանում, զոհված Քլոյանի հոր ու մոր աչքերին նայելու համարձակություն ունենայիք, կամ էլ ձեր պադոշ երեսները շրջեիք նրանցից ու անամոթաբար շարուակեիք ձեր ստերն ու վայրահաչոցները շաղ տալ:
Չե’ք կարող, համարձակություն չունե’ք և դրա համար էլ զբաղված եք կարուսել պտտացնելով` առաջին ատյանի դատարանից վերաքննիչ, հետո վճռաբեկ, հետո սահմանադրական դատարան, հետո նորից առաջին ատյանի դատարան` այս անգամ արդեն ոգևորվա~ծ, թևավորվա~ծ այդ ոչ լեգիտիմ ՍԴ-ի ոչ լեգիտիմ անիքնասեր հրոյի կայացրած անօրեն որոշումից: Այնքա~ն ոգևորված, որ բարոյական նորմերը ոտնատակ տված` ասում եք. «Պաշտոնաթող նախագահները որևէ բանի համար չպետք է քրեական հետապնդման ենթարկվեն»: Այդ ինչու՞, այ ոչ ու փուչ փաստաբան կոչվածներ, ուրեմն դրածո հրոյի դաբրոյով պիտի մոռանանք հանցագործի կատարած ոճիրնե՞րը:
Քրեական հանցագործ ռոբը շատ լավ է հաշվարկել, թե ձեզանից ով գլուխ խոնարհումով կվերցնի ժողովրդից թալանած իր արյունոտ դոլարները և պաշտպան կկարգվի իրեն: Դուք վարձու մուջահետներից ոչնչով չեք տարբերվում այդ ազգադավին պաշտպանելով` դուք նույն ազգադավն եք: Իհարկե, թրքախոս սահակյանը, ով ձեր պաշտպանյալ մարդասպան ռոբի հրամանով ժամանակին դաժանաբար սպանված Պողոս Պողոսյանի իրավահաջորդների փաստաբանն էր (անշուշտ, ռոբի ցուցումով), որը իրական վկայի` ձեր ռոբի ոճիրի ականատես արտասահմանցի Սթիվեն Նյուտոնի վկայությունները թաքցրեց գործի քննությունից, և ռոբի թիկնապահն անգամ մեղադրյալի աթոռնին չնստելով, մի ստի-մտի «պատիժ» ստացավ:
Պարոնայք պաշտպան կոչվածներ, եթե ձեր մեջ խիղճը դեռ մեռած չէ (կասկածում եմ, իհարկե) կարդացեք գոնե այս մի տողը Նյուտոնի` Հայաստանի դատախազությանը վերջերս ուղարկած գրավոր ցուցմունքից. «Այդ Կուկու կոչվածը ատրճանակի կոթով ծեծում էր երկրորդ տղամարդուն։ Ես նրան հրեցի։ Երբ մտա ներս, երկրորդ տղամարդը՝ Պողոս Պողոսյանը, ընկած էր հատակին, նա համարյա մեռած էր, նրա գլուխն ուռած էր»: Եվ դուք` այ փաստաբան կոչվածներ, պաշտպանում եք մի ոճրագործի, որին դուր չի եկել «Բարև, Ռոբ» դիմելաձևը, իսկ Պողոսն այդպես ասելու իրավունքն ուներ, որովհետև արցախյան պատերազմի օրերին Ախալքալաքի ռուսական բազայից հսկայական թվով զենք ու զինամթերք էր բերել Արցախ, և այն ժամանակվա խորամանկ ռոբը նրա հետ մտերմություն է արել: Բայց քանի որ այդ ռոբը կարիճ ռոբն էր, և նախկին ռոբը չէր, այլ արդեն Հայաստանի նախագահի աթոռը զավթած ոճրագործն էր, նման օգնությունն էլ, զենք բերողի հետ մտերմությունն էլ մոռացել էր ու պիտի պատժեր Պողոսյանին: Այս դեպքն ի~նչ է հանցագործ ռոբի գործած ոճրագործությունների դիմաց այն 10 տարիներին իր կողմից, հետագա 10 տարում էլ` արդեն իր հովանավորյալ սև կարդինալ սեռժի հանցանքների դիմաց: Ի դեպ, հիշեցնեմ նաև, որ հիշյալ Նյուտոնն այդ դեպքի վայրում հանդիպում է այն ժամանակվա արդարադատության մեծախոս, գոռոզ նախարար դավիթ հարությունյանին, ով անտարբերությամբ անպատասխան է թողնում Նյուտոնի խնդրանքը, թե` «Այնտեղ մարդ են սպանել»: ռոբից վախենու՞մ էր դավիթ կոչեցյալը, վախենու՞մ էին այն 100-ից ավել մտավորական կոչվածները, որ հրավիրատոմսերով եկել էին ջազ լսելու, անմիջապես լքեցին «Առագաստ» սրճարանը, ու միայն Նյուտոնը պիտի շտապ օգնություն կանչեր: Ամոթ ձեզ: Եւ հազար ամոթ ու անեծք ձեր պաշտպանյալ կարիճ ռոբին, որի սպառնալիքներից զգուշանալով` Նյուտոնը ստիպված հեռացավ Հայաստանից: Դուք, վարձու փաստաբան կոչված ալումյան, օրբելյան, սահակյան, խուդոյան և էլի ուրիշներ, դուք բոլորդ էլ Նյուտոնի ճկույթը չարժեք, և հայաստանյան այսօրվա դաշնակներից ո’չ մեկը չարժի: Դաշնակներն այն ժամանակ հայտարարեցին, թե` մենք անհետևանք չենք թողնի մեր կուսակցի սպանությունը, և սակայն, հաճելիորեն մոռացան: Իսկ Նյուտոնը` զտարյուն դաշնակցական, ոչ միայն չմոռացավ, այլ հիմա եկել է Հայաստան և արդարություն է պահանջում:
Հիմա գանք տխրահչակ հրո թովմասյանին, որը ռոբի թելադրանքով հնարավորինս ձգձգեց մի գործի քննություն, որի կատարման ու, մանավանդ, որոշում կայացնելու իրավունքը բացարձակապես չուներ: Այդ հրո կոչվածը սև կարդինալ սեռժի թզուկ բոյի վրա ձևել-կարել էր մի սահմանադրություն (այստեղ Սահմանադրությունը փոքրատառ եմ գրում, որովհետև դա կեղծ սահմանադրություն է), որն իր համար նախ իրավագիտության դոկտորի թեզ դարձավ, ապա և` երաշխիք, որ երկարաժամկետ բազմի սահմանադրական դատարանի նախագահի աթոռին: Հիմա այդ անարժանը, ձեզ հետ միասին, պատերազմ է հայտարարել Նոր Երկրի Նոր կառավարությանը: Այ ծախու արարածներ, հույս ունեք, թե պիտի կարողանաք հաղթե՞լ մի ողջ ժողովուրդ` Հայաստանում ու արտերկրում, իրեն թիկունք ունեցող ներկա կառավարությա՞նը: Նժդեհի բնութագրած այ տականքներ, մի ձեր անցյալը նայեք, դուք այդ ի՞նչ բարոյական իրավունքով եք մտել ձեր այդ ճղճիմ դերի մեջ: Ասենք թե գումար եք աշխատում, բա այդ գումարն ի՞նչ երեսով եք ծախսում: Երբ խանութ եք մտնում, չե՞ք նկատում ձեր հանդեպ զզվանք արտահայտող դեմքեր, կամ ձեր տների շքամուտքներում այդ նույն ատելության պատն ի՞նչ ուժով եք հաղթահարում:
Չե’ն անցնելու ձեր կեղտոտ խաղերը, ժողովրդական արդար ցասումը հաղթելու է, և դուք մնալու եք այն սևերեսավոր անտանելի կերպարները, որ օտար եք համարվելու, օտար և մերժելի: Մտածեք այս մասին, չէ՞ որ դուք նաև հարազատներ ունեք Մեր երկրում, որոնք երես կթեքեն ձեզանից, իսկ ձեր զավակներն ու թոռները… Այ, այս վերջինի մասին արժե, որ մի լավ մտածեք, որովհետև այս վերջին ասածիս դեմ ձեր «վաստակած» դոլարները կոպեկ չարժեն:

Հ.Գ. Այսօր «Ազատություն» ռադիոկայանով Հրայր Թամրազյանի հյուրը իրավապաշտպան, մեր հպարտ հայուհի Սեդա Սաֆարյանն է: Ականջներդ կախ գցեք, ոճրագործ ռոբին պաշտպանող այ փաստաբաններ, լսեք Սեդա Սաֆարյանի համոզիչ փաստարկները, գուցե վերջ տաք կարուսել պտտացնելու ձեր անպտուղ աշխատանքին: Թեպետ կասկածում եմ, թե դոլարների առատությունից շլացածներդ երբևէ կմտնեք բարոյականության նորմերի մեջ:
ԱԼԻՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ