Հրատապ լուրեր:

Mercedes-Benz 770-ը պատկանել է Ադոլֆ Հիտլերին, Հռոմի պապին, Ճապոնիայի կայսր Հիրոհիտոյին


, | Հրապարակվել է: 07:29 PM, September 09, 2019

IMG

Mercedes-Benz գերմանական ավտոմեքենայի մակնիշի ընկերությունը առաջացել է «Բենց» (հիմնադիր Կարլ Բենց) և «Դայմլեր» (հիմնադիր Գոթլիբ Դայմլեր) ընկերությունների միավորումից։

▪️2018թ.-ի դրությամբ Mercedes-Benz-ը գնահատվում է 48,601 մլրդ. դոլլար՝ գրավելով երկրորդ տեղը ավտոմեքենա արտադրող ընկերությունների մեջ (զիջում է «Տոյոտային»)։

▪️1926թ.-ին, երբ 2 կազմակերպությունները միացան, այնտեղ ղեկավար դարձավ Ֆերդինանդ Պորշեն մինչև 1928թ.:

▪️Մերսեդեսը մի անգամ չէ, որ ապացուցել է իր բարձր որակը։ 1998թ.-ին Վրաստանի նախագահ Էդուարդ Շևարդնաձեի վրա հարձակում տեղի ունեցավ, երբ նա Мерседес S600 մեքենայում էր։  Արդյունքում նախագահը ողջ էր մնացել, չնայած որ մեքենայի վրա կրակել էին ինքնաձիգով և նռնականետով։

▪️Սաուդյան Արաբիայի արքայզնը ունի ամբողջովին ադամանդներով պատված Mercedes-Benz մակնիշի մեքենա, որի արժեքը մոտ 5 մլն.  դոլլար է։

▪️2006թ.-ին կոշիկի իտալական լյուքս բրենդներից մեկը Mercedes-Benz-ի ներկայցուցչի («AMG») հետ համատեղ ստեղծեց սպորտային կոշիկի հավաքածու՝ «Santoni for AMG»։

▪️Mercedes-Benz 770-ը կամ «Մեծ Մերսեդեսը» «ամենաարժեքավոր» մեքենան է, քանի որ այն պատկանել է Ադոլֆ Հիտլերին, Հերմար Գյորինգին, Հռոմի պապին, Ճապոնիայի կայսր Հիրոհիտոյին և Վիլհելմ 2-րդին։

▪️Mercedes-Benz T80 մեքենան հատուկ ստեղծվել էր, որպեսզի ցամաքի վրա արագության նոր ռեկորդ սահմաներ։ Այն պետք է ներկայացվեր Հիտլերին՝ նացիստական ոճով, սակայն կապված 2-րդ աշխարհամարտի հետ՝ դա այդպես էլ չհաջողվեց։ Մեքենայի շարժիչը հետագայում տեղադրվեց ինքնաթիռի վրա։