Հրատապ լուրեր:

Տերյան մշակութային կենտրոնում հանդիպում էր «Տերյանի» հետ


Asekose.am, | Հրապարակվել է: 11:32 PM, September 11, 2019

IMG

Սեպտեմբերի 10-ին Տերյան մշակութային կենտրոնում հանդիպում էր  «Տերյանի» հետ :

Առուշան Հակոբյանի գրչով շունչ էր առել մի նոր աշխարհ, նոր հնարավորություն , նոր միտք, նոր հիշողություն . կյանք էր առել Տերյանը նորովի : «Վահան Տերյանի հետ »  գրքի ծնունդը նոր խոսք է հայ գրականության մեջ, Տերյանին նորովի բացահայտելու, երբեմնի կիսատությունը համալրելու նոր հնարավորություն :

Հեղինակի հետ զրույցի բռնկվեցինք ու Տերյանից արասանված  երկտողը հետաքրքիր բացահայտման ակունք դարձավ , պարզվում է . «Մի խառնէք մեզ ձեր վայրի, արջի ցեղերին»,-  բանաստեղծության մեջ բանաստեղծը ի սկզբանե վայրի և արջի ցեղեր բառերը անջատել էր ստորակետով , որն հետագայում տպագրության մեջ երբեմն չի պահպանվում, կորցնելով բանաստեղծության ասելիքը : Ինչպես ներկայացրեց Առուշան Հակոբյանը «Վայրի»  բնորոշումը Տերյանը տվել է սլավոնական ցեղերին , իսկ «արջի»   ցեղեր ասելով՝ Տերյանը նկատի է ունեցել Կովկասի տարածաշրջանի ցեղերին :

Գրքի շնորհանդեսի բացման խոսքը հեղինակն ինքն արտասանեց, հանդիսատեսին հսկայածավալ տեղեկություն տալով Տերյանի գրական , հասարակական գործունեությունից, Հովհաննես Թումանյանի հետ մտերմությունից հուշապատումներ ներկայացնելով ,խոսքը համեմելով Տերյանական մեջբերումներով , Տերյանի մասին մեծերի կարծիքներով :

Հեղինակ Առուշան Հակոբյանին լրացրեցին բանաստեղծներ Ռազմիկ Դավոյանը, Աբգար Ափինյանը, ապա գրականագետ Սերժ Սրապիոնյանը և այլոք:

Առուշան Հակոբյանի «Տերյանի հետ »  գիրքը հեղինակն ի սկզբանե ,որպես բանահավաք հավաքել էր միայն ինքն իր համար, որպես Տերյանի հայերնակից, որպես Տերյանի մեծ քարոզիչ: Հետո մտերիմների և գրականագետների հորդորով հավաքած նյութերը գիրք են դարձել և հրատարկվել :

Այսօր այլևս գրականասերները իրենց գրապահարաննեը կարող են համալրել «Վահան Տերյանի հետ » գրքով :

   

Հեղինակ՝

Արմինե Մելքոնյան