Հրատապ լուրեր:

Այն, ինչ չգիտեք եգիպտական աստվածների մասին


, | Հրապարակվել է: 03:09 PM, September 14, 2019

IMG

Եգիպտացիները իրենց  աստվածներին պաշտել են ավելի քան 3000 տարի. դա աշխարհի ամենակայուն հավատներից է։

➰Հին Եգիպտոսում անիմզմը շատ տարածված էր. նրանք կարծում էին, որ աասվածները ապրում են կենդանիների մարմնում։ Օրինակ՝ եղել է աասված՝ կոկորդիլոսի գլխով՝ Սեբակը, ում պատվին եգիպտացիները կոկորդիլոսներ էին պահում։

➰Հայտնի են հին եգիպտական ավելի քան 2000 աստվածներ, որոնց մեծ մասը, սակայն, տեղանքային էին։

➰Ինչպես հիմա կան կրոնական ճյուղավորումներ, այնպես էլ այն ժամանակ գոյություն են ունեցել հատուկ «դպրոցներ» այս կամ այն աստվածությունների համար, որոնց ներկայացուցիչները գտնում էին, որ հենց իրենց աստվածն է կարևորագույնը։

➰Կենդանական գլխուների արտահայտում էին աստվածների տրամադրությունները, օրինակ՝ եթե նա ջղայնացած է, ունի առյուծի գլուխ, իսկ եթե հանգիստ՝ կատվի։

➰Եգիպտական աստվածները հաճախ պատկերվում էին «անկխ» սիմվոլով՝ օղակով խաչ, որը խորհրդանշում է հարատև կյանքը և համարվում է կյանքի բանալին։

➰Եթե եգիպտական աստվածն ուներ մուգ կարմիր մաշկի գույն, նա տղամարդ էր, իսկ եթե դեղին՝ կին։

➰«Հորի աչքը»՝ եգիպտական ամենահայտնի սիմվոլներից մեկը, հաճախ օգտագործում էին որպես պահպանիչ նշան կախարդանքից։ Այն օժտված է բուժելու և վերակենդանացնելու հատկությամբ։