Հրատապ լուրեր:

Վերջապես պարզ դարձավ բոլորին , որ սփյուռքահայ 《հայրենասեր》 պոտենցիալ ներդրողները օդ են


, | Հրապարակվել է: 10:06 AM, September 15, 2019

IMG

Հարություն Մնացականյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Մի թեթև դիլեմայի մասին։ 
Եկող տարի ՀՀ բյուջե առնվազն 100 միլիոն դոլար պակաս գումար է մտնելու։ Վերջապես պարզ դարձավ բոլորին , որ սփյուռքահայ 《հայրենասեր》 պոտենցիալ ներդրողները օդ են , իսկ իրական ներդրողներ, որոնք մեծ գումարներ կներդնեն , առաջիկա տարիներին, չեն լինելու, մի քանի պարզ պատճառով՝ երկրում չկան ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺ մասնագետներ, կրթական համակարգը խայտառակ վիճակում է, գյուղատնտեսության մեջ չկա հողերի զոնավորման արդյունքում թվային ցուցանիշներ , որի շնորհիվ ցույց կտայինք պոտենցիալ ներդրողին ՀՀ որ հատվածում ինչ մշակաբույսից ինչ շահույթներ կարող են ստանալ, երկրում հազիվ շինշիլայի, պավլովնյայի ու կապույտ հապալասի տնկիների սպեկուլյացիա է գնում։ Չունենք հզոր տնկարաններ և այլն։ Իսկ երկրի բանակը պահել է պետք. սպաների աշխատավարձ է բարձրացել, թոշակներ են բարձրացվել , մանկավարժի աշխատավարձեր։ Հիմա իշխանությունը փաստի առաջ է կանգնել։ Շուտով ազգովի կհասկանանք , որ մեր երկրում կրթության նախարարը ավելի կարևոր գործառույթներ պիտի կատարի, նրա գործը պակաս օրհասական ու կարևոր չէ , քան Պաշտպանության նախարարինը։ 
Իսկ ներդրումներ բերելու համար կրթության որակը բարձրացնելը մեկ տարվա գործ չէ, պահանջում է մի քանի տարի , եթե իհարկե ճիշտ ուղով գնանք։ 
 Ստեղծված այս բորշչի մեջ բնականաբար պիտի լինեն բնապահպաններ ,որոնք ռադիկալ կերպով պահանջելու են՝ միևնույն է, Ամուլսարը պիտի սար լինի ու պայքարելու են մինչև վերջ, նրանց չի հետաքրքրելու երկրի տնտեսության վիճակը , բյուջետային սուր դեֆիցիտը, հնարավոր արբիտրաժը, երկրի վարկանիշը միջազգային կազմակերպությունների մոտ , նորմալ է այդպես էլ պիտի լիներ , կամ լինի, բայց ինձ ուղղակի սպանում է ,երբ տեսնում եմ որոշակի շերտի , որ այս ամենը հասկանալով միտումնավոր պրովոկացիաներ են անում։ 
Երկրի վիճակը նմանեցնում եմ որոշակի ժամկետում ընտանիքին կերակրելու, սովի չմատնելու համար երիկամը վաճառող հորը, որը սակայն արժանապատիվ ապրելու համար , դրան զուգահեռ պիտի կրթվի, մինչև երիկամից ստացված գումարը վերջանալը , նոր արժանապատիվ աշխատանք ստեղծի։ 
Բնապահպաններից բացի , սարը փակելու առաջարկ անողներից ես մեծ հաճույքով այլընտրանքի առաջարկ կուզեի լսել։ 
Ինքս եղել եմ օրգանիկ արտադրող , բնականաբար հոգու խորքում դեմ եմ հանքի բացվելուն։