Հրատապ լուրեր:

Թանգարան, որտեղ մումիաները իրական մարդիկ են եղել


, | Հրապարակվել է: 03:10 PM, September 16, 2019

IMG

Մեքսիկայում է գտնվում «Գուանախուատո» մումիաների թանգարանը (իսպ.՝ Museo de las Momias de Guanajuato)։

☠️Այստեղ ցուցադրված են մարդկանց իրական մումիֆիկացված մարմիններ, որոնք թաղված էին սրբ. Պաուլայի պանթեոնում։
Այս մարդիկ մահացել են 19-րդ դարի երկրորդ կեսին և 20-րդ դարի սկզբին։

☠️Թանգարանում են գտնվում 111 մումիա, որոնցից ցուցադրված են 59-ը։

☠️Թանգարանի ստեղծման պատմությունը սկիզբ է առնում 19-րդ դարից, երբ բարեկամները հարկ էին վճարում այն հարազատի համար, ով թաղված էր։ Երբ մարդիկ ի վիճակի չէին լինում հարկը վճարել, կորցնում էին գերեզմանում այդ հատվածը, և դիակը հանում էին այնտեղից։

☠️Ժամանակի ընթացքում մարդիկ սկսեցին հետաքրքրվել դիակներով, և 20-րդ դարի սկզբին գերեզմանոցի աշխատողները այցելության վճար էին վերցնում։

☠️Թանգարը պաշտոնապես բացվեց 1969թ-ին։