Հրատապ լուրեր:

Ի՞նչ կապ ունեն Վիննի Թուխն ու դաոսիզմը


, | Հրապարակվել է: 03:23 PM, September 19, 2019

IMG

Վինի Թուխը (անգլ.՝ Winnie-the-Pooh)  Ալան Ալեքսանդր Միլնի մի շարք ստեղծագործությունների սիրված հերոս արջուկն է, որը համարվում է 20-րդ դարի մանկական գրականության ամենահայտնի հերոսներից մեկը։

🍯Ալան Ալեքսանդր Միլնը հաճախ էր իր ստեղծագործությունների հերոսներին անվանում իր որդու՝ Քրիստոֆեր Ռոբին Միլնի իրական խաղալիքների անուններով։ Վիննի Թուխի անունն էլ բացառություն չէ. Քրիստոֆեր Ռոբինի խաղալիքն էլ կոչվել էր 1920-ական թվականներին Լոնդոնի կենդանաբանական այգում պահվող Վիննիպեգ (Վիննի) արջի անունով, որը բերված էր Կանադայի  Վիննիպեգ քաղաքից։

🍯Վիննիպեգ արջը Կանադական բանակի անասնաբուժական կորպուսի կենդանի թալիսմանն էր մինչև Լոնդոն բերվելը։

🍯«Վիննին» Ուինֆրիդ կանացի անվան կարճ, փաղաքշական տարբերակն է։ Ալան Միլնը սկզբում կարծում էր՝ արջուկը իգական սեռի էր։

🍯Վիննի Թուխի ազգանունը Արջ է։ Երբ նրան ասպետի կոչում շնորհվեց, նա կրում էր սըր Թուխ դե Արջ։

🍯Վիննին ստեղծող էր, պոետ, նա անընդհատ երգում էր, ինչ-որ բաներ արտասանում, այն, ինչը ընկալում էր բնության ձայներից։ Սրանք այնպիսի բաներ են, որ իրենք են քեզ գտնում, ոչ թե դու իրենց։

🍯Վիննի Թուխի կերպարը Բենջամին Հոֆը օգտագործել է դաոսականությունը բացատրելու համար իր «Վիննի Թուխի դաոն» գրքում։