Հրատապ լուրեր:

ՊՐՈՖԻ Է ԻՆՔԸ․ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՎԱՐՅԱՆԸ՝ ՀՈՒՆԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՄԱՍԻՆ


Hraparak.am, | Հրապարակվել է: 02:59 PM, September 20, 2019

IMG

ՀՀ ոստիկանական ակադեմիայի նախկին ռեկտոր Հովհաննես Վարյանը միայն լավ խոսքեր կարող է ասել Հունան Պողոսյանի մասին։ Hraparak.am -ի հարցին, թե ինչ կարող է ասել Վալերիյ Օսիպյանի փոխարեն նշանակվող Հունան Պողոսյանի մասին իբրև ոստիկանապետի, Հովհաննես Վարյանն ասաց․«Ամենաբարձր գնահատականը։ Ամենաբարձր։ Պրոֆի է ինքը»։

Հարցին, թե Օսիպյանն, այսինքն, ի համեմատությամբ ավելի թու՞յլ ոստիկանապետ էր, Վարյանը արձագանքեց՝ «եկեք տենց հարցերի չպատասխանեմ, միայն միանշանակ ասեմ՝ ամենաբարձր գնահատականը»։

Նաև Հովհաննես Վարյանը չշարունակեց, երբ հարցրեցինք, թե, եթե հաշվի առնենք, որ, դատելով ուղեկցվող ոչ պաշտոնական տեղեկատվությունից՝ Օսիպյանը հրաժարական է տվել  այն պատճառով, որ չի ցանկացել Ամուլսարի հարցում կոշտ ուժ կիրառել, հետևաբար՝ Հունան Պողոսյանից ակնկալվում է, որ ինքն այդ հարցում ավելի հաստատակամ կլինի։ Նա ի պատասխան ասաց․

<<Դուք հարցրեցիք, ես էլ պատասխանեցի, տեղս էլ հարմար չէ, եկեղեցում եմ ,այստեղ խոսել չի կարելի >>: