Հրատապ լուրեր:

Այն, ինչ չգիտեք Լուի դը Ֆյունեսի մասին


, | Հրապարակվել է: 08:25 PM, September 22, 2019

IMG

Լուի դը Ֆյունեսը ֆրանսիացի դերասան է, որը խաղացել է մոտ 150 ֆիլմում։

🔹Ֆյունեսը բացի դերասան լինելուց, նաև լավ դաշնակահար էր և երիտասարդ տարիքում ապրուստը վաստակում էր հենց դրանով։
Եղել է նաև նավաստի, կոշկակար և այլն։

🔹Փոքր տարիքում ծնողները փաղաքշաբար անվանում էին նրան «Ֆյուֆյու»։

🔹Դերասանը շատ խորն էր քնում և արթնանալու համար լարում էր 3 զարթուցիչ միևնույն ժամի վրա։

🔹Լուի դը Ֆյունեսը սիրում էր զբոսնել և զբոսնելիս նշումներ անել շրջապատող մարդկանց մասին։ Դա հետո նա օգտագործում էր իր կերպարների համար։

🔹Լուի դը Ֆյունեսի կինը հանրահայտ գրող Գի դը Մոպասանի թոռնուհին էր։

🔹Դերասանի պատվին վարդի տեսակ է անվանակոչվել, քանի որ նա շատ էր սիրում վարդեր։

🔹Մեծ տարիքում նրան անըդհատ թվում էր, թե ինչ-որ մեկը հետևում է իրեն, և իրենից չէր հեռացնում ատրճանակը։