Հրատապ լուրեր:

Կառավարությունը մտադիր է 6 մարզում 30 հազար հա հողատարածք ապահովագրել. «Ժամանակ»


, | Հրապարակվել է: 11:44 AM, September 27, 2019

IMG

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը ներկայացրել է գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրագործման համար պետական աջակցության ծրագրի նախագիծ:

   Այս նպատակով կառավարությունը մտադիր է 6 մարզերում կարկուտից, գարնանային ցրտահարությունից և հրդեհներից ապահովագրել 30 հազար հա հողատարածք, որը Հայաստանում մշակվող հողատարածքների 10 տոկոսից մի փոքր է ավելի: Ծրագրում նշվում է, որ դրա իրականացման արդյունքում նախադրյալներ կստեղծվեն ՀՀ-ում գյուղատնտեսության ապահովագրության ամբողջական ներդրման համար և տարիների ընթացքում կավելացվեն նոր արտադրանքներ»: 
    Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: