Հրատապ լուրեր:

Ռուս- հայկական հարաբերությունները հուսալի եւ դրական հունի մեջ են


, | Հրապարակվել է: 09:17 AM, October 02, 2019

IMG

Վարդուհի Սիմոնյանը գրում է.

Արալեզների դավադրությունը դարձյալ տապալվեց

500 տարի անընդմեջ պետականություն ունեցող ռուսների համար առնվազն նվաստացուցիչ է   այսպիսի ռուսալեզ, ապագաղափարական  գործակալական որջի գոյությունը: Պահարաններից դուրս են բերվում դիակներ, որոնք տասնյակ տարիներ զբաղված են եղել Հայաստանի միսն ու ոսկորը մենձ ախպորը փեշքեշ անելով և իրենց ստորաքարշությամբ փորձել երկարաձգել օրվա իշխանության ոչ լեգիտիմ գոյությունը: Դիակապտում կլինի այսօրինակ բիոզանգվածի մասին ծավալումը, մանավանդ որ սրանց ագիտպրոպն այն աստիճան տգետ ու ողորմելի է, որ հայ-ռուսական հարաբերությունների բազմաբևեռ խնդիրը չզորեց  Քոչարյան Ռոբերտի քթից մի մետր հեռու տանել: Ուր հասնի սրանց անդրշիրիմյան դժոխքը, որդն ինչքան ուտի սրանց ծանծաղ ուղեղը, որ կարծեն, թե Պուտինն իր վառած հաճախորդի խաթեր, էն Արփինեի հանգույն՝ իր ռեսուրսն առնելու է և մխրճվի մեր ջանը: 
Հայաստանն ունի բարձր հանրային վստահությամբ ձևավորված լեգիտիմ իշխանություն և  սրանք   բայաթի են կապել հենց այն պատճառով, որ արալեզների իրենց ինստիտուտը մեկընդմիշտ վռնդվում է Հայաստան երկրից: ՌԴ ղեկավարն ու մնացած նախագահներն ընդունվել են այստեղ ըստ արարողակարգային  պատշաճ նորմերի, իսկ հավաքն, ուղղակի փայլուն էր կազմակերպված:  Եվ այդպես է լինելու միշտ, մի փորձեք Հայաստանը նետել որևէ տերության ոտքերի տակ, հայ ժողովուրդը դա թույլ չի տա:  Եվ վերջում տնային առաջադրանք քաղաքական դիակներին և նրանց մեդիա-սգո սերվիսին.ևս մեկ անգամ ընթերցել Պուտինի այս գրառումը, որը քիչ առաջ նա հրապարակեց. աշխատեք ըմբռնել, թե ինչ է լինում, երբ միջպետական հարաբերությունների հիմքում արժանապատիվ կեցվածքն է, որը կարող է իրեն թույլ տալ բացառապես լեգիտիմ իշխանությունը.
«Զվարթնոոց» օդանավակայանում դարձյալ մեկուկես ժամանոց հանդիպում ունեցա Հայաստանի վարչապետի հետ:
Ռուս- հայկական հարաբերությունները հուսալի եւ դրական հունի մեջ են:
Քիչ առաջ մեկնեցի Հայաստանից»: