Հրատապ լուրեր:

Ոչ պարենային արտադրանքի շուկայում հետազոտություններ իրականացնելու նպատակով, արևելյան գործընկերության շրջանակներում, Արմեն Կոտոլյանը ընդունել էԲրաունշվեյգի և Բեռլինի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի (ՖՏԻ) միջազգային փորձագետ Յոհան Դիտրիխին


, | Հրապարակվել է: 09:10 PM, October 03, 2019

IMG

Հարգելի Քաղաքացիներ.
Ոչ պարենային արտադրանքի շուկայում հետազոտություններ իրականացնելու նպատակով, արևելյան գործընկերության  շրջանակներում, սեպտեմբերի 17-20-ը ընդունել եմ (PTB Physikalisch – Technische Bundesanstalt) Բրաունշվեյգի և Բեռլինի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի (ՖՏԻ) միջազգային փորձագետ Յոհան Դիտրիխին: 
ՖՏԻ-ի փորձագետի հետ ամենօրյա հանդիպումների ընթացքում կազմակերպվել է քննարկումներ՝ ՇՎՏՄ-ի ներկա և ապագա աշխատանքները, Հայաստանում ոչ պարենային արտադրանքի շուկան առավել արդյունավետ ու հնարավորինս անվտանգ դարձնելու, անորակ արտադրանքի ներմուծումը հայկական շուկա կանխարգելելու, ՀՀ և ԵՄ համագործակցությունը հետագայում ավելի սերտացնելու նպատակով:
Հանդիպումների ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ արևելյան գործընկերության շրջանակում շարունակել ՖՏԻ-ի համագործակցությունը Հայաստանի Հանրապետության հետ՝ ի դեմս ՇՎՏՄ-ի, կազմակերպել փորձի փոխանակում և  սեմինարներ՝ ՀՀ-ում արտադրությամբ զբաղվող տնտեսվարողների հետ՝ հայկական արտադրությունը Եվրոպա արտահանելու մեխանիզմների քննարկման թեմաներով:-Գրում է Ոչ պարենային շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանն իր ֆեյսբուքյան էջում: