Հրատապ լուրեր:

2 լավ նորություն Բաբկեն Թունյանից


, | Հրապարակվել է: 11:43 AM, October 04, 2019

IMG

2 լավ նորություն

ԱԺ-ն այս քառօրյայի ընթացքում առաջին ընթերցմամբ հավանության արժանացրեց 2 նախագիծ, որոնց համահեղինակ եմ նաև ես.

1. Հավանության արժանացավ Վարազդատ Կարապետյանի, Նարեկ Զեյնալյանի և իմ կողմից նախաձեռնված՝ նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամից 68 հազար դրամ դարձնելու նախագիծը։ 

2. Հավանության արժանացավ Վարազդատ Կարապետյանի, Արտակ Մանուկյանի և իմ համահեղինակությամբ ՀՀ Հարկային օրենսգրքում փոփոխությունների և լրացումների նախագիծը, որով մի շարք դրական փոփոխություններ են նախատեսվում կապիտալի շուկայի համար։

Շնորհակալ եմ ԱԺ և ԱԺ-ից դուրս գտնվող գործընկերներիս՝ շահագրգիռ քննարկումների համար։ Մինչև երկրորդ ընթերցում երկու նախագծերի վրա էլ դեռ շարունակելու ենք աշխատել և հարկ եղած դեպքում՝ բարելավել ու ճշգրտել դրանք։