Հրատապ լուրեր:

Տեսնես հիմա, Լավրովից և Ալիևից հետո, անհրաժեշտ ու անհապաղ շտկումներ կանե՞ն


, | Հրապարակվել է: 05:50 PM, October 04, 2019

IMG

Ալիևի վալդայյան ելույթին ի պատասխան մեր ԱԳՆ-ի արձագանքը կարող էր և պետք էր ավելի կոշտ լիներ, սակայն, ինչպես ասում են, չեղած տեղը սա էլ է միրգ, հատկապես Ազգային Ժողովում արտաքին հարաբերությւոնների համար պատասխանատու որոշ պատգամավորների այօրվա պարզունակ և մանկամիտ հայտարարությունների ֆոնին:

Տեսնես, մեր իշխանությունները գոնե հիմա գիտակցու՞մ են, որ իրենց որդեգրած մարտավարությունը չի աշխատում, ավելին ասեմ՝ վտանգավոր է:

Տեսնես, գոնե հիմա հասկանու՞մ են, որ չարժեր քանդել Սերժ Սարգսյանի թողած բանակցային դիրքերը, հատկապես եթե դրանից լավը ստեղծել չկարողացան:

Տեսնես հիմա, Լավրովից և Ալիևից հետո, անհրաժեշտ ու անհապաղ շտկումներ կանե՞ն:

Անկեղծ ասած, լավատես չեմ:
Գրում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում: