Հրատապ լուրեր:

«Այս ժեստը ուղղված է ողջ մարդկությանը»


, | Հրապարակվել է: 04:10 PM, October 05, 2019

IMG

Լուսանկարչական ապարատը, ֆոտոխցիկը կամ ֆոտոապարատը լուսանկար գրանցող/հիշող սարք է։ 

📸Մեզ ծանոթ ֆոտոապարատի առաջին նախատիպը կարող էր նկարել ընդամենը 12 նկար՝ կշռելով 15 կգ։

📸Աշխարհի ամենահին ֆոտոապարատը (Daguerrotype Susses Freres) վաճառվել է 2007թ.-ին Վիեննայում ռեկորդային գնով՝ 800 000 դոլար։

📸Այնշթայնի՝ լեզուն հանած հայտնի լուսանկարը արվել է 1951թ.-ին նրա ծննդյան օրը։ Այնշթայնը հայտնի նկարից պատվիրեց 9 օրինակ, որոնցից մեկը նվիրեց գիտական հաղորդումների(CBS) հեղինակ Հովարդ Սմիթին՝ գրելով. «Ձեզ դուր կգա այս ժեստը, քանի որ այն ուղղված է ողջ մարդկությանը»։

📸Առաջին լուսանկարը, որտեղ Երկիրը երևում է ամբողջովին լուսավորված, հայտնի է «The Blue Marble» («Կապույտ մարմարը») անունով։ Լուսանկարը արվել է 1972թ.-ի դեկտեմբերի 7-ին Ապոլոն-17-ի թիմի կողմից։