Հրատապ լուրեր:

Սանձե՛ք այս ամենաթողությունը և կարգի՛ հրավիրեք այս ՛՛ջահելներին՛՛


, | Հրապարակվել է: 09:42 AM, October 06, 2019

IMG

Փաստաբան Նորայր Նորիկյանը գրում է.

Արջի ծառայություն մատուցողները բոլոր ժամանակներում մեծ վնաս են հասցրել:
Միայն մղձավանջային երազում է հնարավոր պատկերացնել, որ Նիկոլի իշխանության օրոք կարող է որևէ ոտնձգություն իրականացվել որևէ լրագրողի, լրատվամիջոցի, կամ որևէ խմբագրության նկատմամբ:
Իմ խորին համոզմամբ, անկախ որևէ լրատվամիջոցի կամ լրագրողի նկատմամբ ունեցած դիրքորոշումից, անթույլատրելի է մամուլ նկատմամբ ուղղակի կամ անուղղակի ցանկացած ճնշում ու ոտնձգություն: 
Սա ամոթ ու խայտառակություն է: 
Այնպիսի տպավորություն է, որ ամեն մի ՛՛ջահել՛՛ կարող է իրեն իրավունք վերապահել իր արժեհամակարգին համապատասխան հարցեր լուծել:
Ազատությունը չի կարելի շփոթել սանձարձակության հետ:
Սանձե՛ք այս ամենաթողությունը և կարգի՛ հրավիրեք այս ՛՛ջահելներին՛՛՝ այն հստակ համոզմամբ, որ այս մտայնության արմատավորումը վաղը կարող է պատուհաս դառնալ պետության համար՝ խաթարելով նրա հեղինակությունը...