Հրատապ լուրեր:

Հաղարծինում կրակել են բնակչի տան վրա, փորձել հրկիզել այն


, | Հրապարակվել է: 03:18 PM, October 07, 2019

IMG

Հոկտեմբերի 5-ին, ժամը 21.40-ին, ոստիկանություն է զանգահարել Հաղարծին գյուղի 65-ամյա մի բակիչ եւ հայտնել, որ կրակել են իր տան վրա, փորձել հրկիզել:

Ոստիկանությունից տեղեկացնում են  , որ ոստիկանության Տավուշի մարզային վարչության եւ Դիլիջանի բաժնի աշխատակիցները մեկնել են դեպքի վայր: Ահազանգողը հաղորդում է տվել, որ քարեր են նետել իրենց տան ուղղությամբ, ինչի հետեւանքով կոտրվել է խոհանոցի պատուհանի ապակին, իսկ երբ դուրս է եկել բակ՝ մուտքի դռան մոտ նկատել է այրվող հեղուկ:

Ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ ահազանգից ժամեր անց բերման է ենթարկվել Իջեւանի բնակիչ 41-ամյա մի տղամարդ, որը խոստովանական բացատրություն է տվել:

Նախապատրաստվում են նյութեր: