Հրատապ լուրեր:

Երեւանի տներից մեկում հայտնաբերվել է ԱՄՆ քաղաքացու դի


, | Հրապարակվել է: 03:20 PM, October 07, 2019

IMG

Հոկտեմբերի 6-ին, ժամը 10:56-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Սուրբ Աբգար Թագավորի փողոցի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են տան սենյակի դուռը եւ հատակին հայտնաբերել Դանիել Ֆ.-ի (ծնված 1949 թ., ԱՄՆ քաղաքացի) դին: