Հրատապ լուրեր:

Մանկավարժական համալսարանում ուսանողներին ստիպում են Ստամբուլյան կոնվեցիան լուսաբանող հավաքներին մասնակցել


, | Հրապարակվել է: 07:17 AM, October 08, 2019

IMG

Վահե Գրիգորյանը ահազանգում է.

📢❗Ստամբուլյան կոնվենցիայի կողմնակիցները կրկին ակտիվացել են: 📢❗

Հարգելի քաղաքացիներ, Ինձ են դիմել մանկավարժական համալսարանի մի խումբ ուսանողներ և հայտնել, որ ռեկտորի թույլտվությամբ և դեկանի անմիջական վերահսկողությամբ Երևանի`Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում իրենց բաժանվել են ինչ-որ թեստ-թերթիկներ <<աջակցենք Ստամբուլյան Կոնվենցիայի վավերացմանը>> գրությամբ, որտեղ ներկայացված են ապակողմնորոշող հարցեր, ինչի միջոցով փորձ է արվում ցույց տալ, թե հանրությունը և երիտասարդությունը կողմ է այդ հանցավոր, Ազգայինի դեմ ու լգբտ քարոզ իրականացնող կոնվենցիայի վավերացմանը: 

Հատկանշական է, որ այդ ախտով տառապողները արդեն չեն խորշում բացահայտ ասել, որ իրենց իրոք կոնվենցիան ուղղված է երեխաների ու կանանց իրավունքների պաշտպանության քողի տակ լգբտ անձանց իրավունքների ընդլայնմանը:

Եթե որոշ շրջանակներ և կարճամիտ ուղեղների երբևէ չաշխատած ծալքեր դեռ չեն ընկալել, որ Ստամբուլյան կոնվենցիան չի վավերացնելու, ուրեմն ստիպված կլինենք հատուկ բացատրական աշխատանքներ տանել այդ ուղղությամբ:

Բոլոր ապացույցները, նամակները և այլ անհրաժեշտը կտեղադրեմ մեկնաբանություններում:

Սպասում եմ սրա հետ կապված պաշտոնական պարզաբանման:

Ստամբուլյան կոնվենցիան չի վավերացվելու❗
Թույլ չենք տա❗