Հրատապ լուրեր:

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԱՄՆ կոնգրեսականներ Ջեքի Սփիրի և Ջուդի Չուի հետ


, | Հրապարակվել է: 12:40 PM, October 08, 2019

IMG

Հոկտեմբերի 7-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի և հայկական հարցերով հանձնախմբի անդամներ Ջեքի Սփիրին և Ջուդի Չուին:

Ողջունելով կոնգրեսականներին՝ նախարար Մնացականյանը գոհունակությամբ նշեց, որ Հայաստանը կարևորվում է հայ-ամերիկյան երկխոսությունը տարբեր մակարդակներում՝ այդ համատեքստում բարձր գնահատելով կոնգրեսականների ջանքերը՝ ուղղված հայ-ամերիկյան գործընկերության ամրապնդման և բազմաթիվ հայանպաստ նախաձեռնությունների կյանքի կոչմանը:

Նախարար Մնացականյանը Ջեքի Սփիրին և Ջուդի Չուին ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, կառավարության՝ ժողովրդի կողմից տրված լայն մանդատի շրջանակներում նախաձեռնած բարեփոխումների գործընթացը: 

Հանդիպմանն արծարծվեցին միջազգային և տարածաշրջանային կարևորության մի շարք արդիական հարցեր: