Հրատապ լուրեր:

“Puzzle Battle”-ը համատեղեց հաճելին և օգտակարը


, | Հրապարակվել է: 12:45 PM, October 14, 2019

IMG

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հոկտեմբերի 12-ին տեղի ունեցավ երևանյան ամենասպասված իրադարձություններից մեկը՝ “Puzzle Battle” մրցաշարը։ Այն Հայաստանում անցկացվեց առաջին անգամ։ Մրցաշարի շուրջ հետաքրքրությունը մեկ հարկի ներքո էր հավաքել 37 մասնակից ընկերությունների։ Մրցաշարի մտահղացման հեղինակն ու նախաձեռնողը Ingenio ընկերությունն է՝ ի դեմս ընկերության տնօրեն Ֆելիքս Բաբուրյանի։ Մրցաշարը հնարավորություն տվեց մասնակից ընկերություններին իրենց ներդրումն ունենալու հայաստանյան կարևոր կենտրոնների գործունեության բարելավման գործում։ Հաղթող 3 ընկերությունները իրենց մրցանակը որպես բարեգործություն նվիրաբերեցին կենտրոններին։ Աշխարհում լայն տարածում գտած փազլների մրցաշարը նոր հնարավորություններ ընձեռեց հայաստանյան կազմակերպություններին՝ համատեղելու հաճելին ու օգտակարը։