Հրատապ լուրեր:

Թոմաս Էդիսոնը իր երկրորդ կնոջը առաջարկություն է արել Մորզեի այբուբենով


, | Հրապարակվել է: 06:35 PM, October 15, 2019

IMG

Թոմաս Էդիսոնը ամերիկացի գործարար և խոշորագույն գյուտարարներից է, արտոնագրել է ավելի քան 1000 գյուտ, այդ թվում՝ էլեկտրական լամպը, ձայնագրիչը, կառուցել է աշխարհի առաջին ջերմաէլեկտրակայանը։

🔹Փոքր տարիքում ուսուցիչները համարում էին նրան անհույս երեխա։

🔹10 տարեկանում Թոմասը իրենց տան նկուղում ստեղծեց «քիմիական լաբորատորիա»։ Նա բոլոր տարաների վրա գրել էր «Թույն», որպեսզի ոչ ոք դրանց ձեռք չտա։

🔹12 տարեկանից Էդիսոնը սկսել է կորցնել լսողությունը, ինչը ժառանգական հիվանդություն էր, սակայն գյուտարարին դա դուր էր գալիս, քանի որ նա կարողանում էր կենտրոնանալ աշխատանքի վրա։

🔹Ասում են՝ Թոմաս Էդիսոնը իր երկրորդ կնոջը առաջարկություն է արել Մորզեի այբուբենով։

🔹Էդիսոնը իր աշխատակից Քլարենս Դելիին հանձնարարել էր ստուգել իր ստեղծած ռենտգենի ապարատը։ Այն ժամանակ դեռ հայտնի չէր, որ այդ ճառագայթները վնասակար են առողջությանը։ Քլարենսը փորձերի պատճառով սկզբում կորցրեց ձեռքերը, այնուհետև մահացավ քաղցկեղից։ Էդիսոնը դադարեցրեց աշխատանքը։