Հրատապ լուրեր:

Կարո՞ղ ա վերջում պարզվի, որ որոշ մարդիկ են հուշել Նաիրի Հունանյանին գրելու պայմանական ազատման դիմումը. Արգիշտի Կիվիրյան


, | Հրապարակվել է: 02:41 PM, October 24, 2019

IMG

Մի բան ասեմ։ Միմիայն նրա համար, որ Ռոբերտ Քոչարյանը նստի, Նիկոլը պատրաստ է փլուզել ամեն ինչ, ողջ գործադիր համակարգը՝ ոստիկանություն, դատարան, Սահմանադրական դատարան, քննչական մարմիններ, բանակ, ԱԱԾ, անգամ ԱԱԾ-ի 10 վարչությունը։

Գլոբալ որ նայես, սրանք այն բոլոր մարմիններն են, որոնք երկրի բնականոն գործունեությունը ապահովելուց զատ իրենց գործառույթներով առաջին հերթին պաշտպանում են հենց իշխանությանը ու իշխանության ներկայացուցիչներին։ Ու այս պարագայում իմ համար ակնհայտ է, թե ինչով է այս ամենը անրադառնալու հենց իշխանության ներկայացուցիչների ճակատագրի վրա՝ դուք վերածվելու եք դատարկ դաշտում անպաշտպան թիրախների, իսկ կատաղած որսորդները շատ ու շատ են լինելու՝ Հայաստանում, թե Հայաստանից դուրս։ Ասենք թե Նիկոլը այս ամենը համառորեն չի ուզում հասկանալ, բա մնացա՞ծը․․․

***

Կարո՞ղ ա վերջում պարզվի, որ որոշ մարդիկ են հուշել Նաիրի Հունանյանին գրելու պայմանական ազատման դիմումը, Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք տալու պայմանով։ Այն, որ Նիկոլը Նաիրիին չի ազատելու, փաստ է, բայց դե ժողովրդին գրգռող մի ցուցմունք կպոկեն, այլ հարց, որ այդ կարգի ցուցմունքների արժեքը իրավական առումով զրո է։ Բայց դե Նիկոլին ամեն անգամ նորանոր շոուներ են պետք․․․

Արգիշտի Կիվիրյանի ֆեյսբուքյան էջից