Հրատապ լուրեր:

Ֆուտբոլի ընտրանին նահանջել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում


, | Հրապարակվել է: 02:44 PM, October 24, 2019

IMG

ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանի ազգային հավաքականը 96-րդն է:

Այս մասին գրում է ՀՖՖ-ն: Սեպտեմբերին կայացած 2 խաղից հետո մեր գլխավոր թիմը նահանջել է 3 աստիճանով։ Եվրո-2020-ի ընտրական փուլում հայկական ընտրանին հաջորդաբար հանդիպել է Լիխտենշտեյնի (1-1) և Ֆինլանդիայի (0-3) հավաքականներին։

Համաշխարհային դասակարգման ցուցակը շարունակում է գլխավորել Բելգիայի հավաքականը։ Լավագույն հնգյակում բելգիացիներին հաջորդում են հարևան Ֆրանսիան, հնգակի չեմպիոն Բրազիլիան, Անգլիան, Ուրուգվայը։ Ընտրական J խմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներից ամենաբարձր դիրքում Իտալիայի ընտրանին է (15)։